fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Եթե ցանկանում ես սիրել, սիրիր իսկապես

Եթե ցանկանում ես սիրել, սիրիր իսկապես

Մի սիրիր կիսով չափ: Ոչ մի «նման» կամ «գրեթե»: Մի տրվիր վախերին, այլապես ռիսկի ես գնում բաց թողնել այն իրականը, ինչ կա Ձեր մեջ:

1. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր հենց հիմա

Եթե ցանկանում ես, որպեսզի նա իմանա քո զգացմունքների մասին, ապա ուղղակի խոսիր, պատմիր նրան այն ամենի մասին, ինչ կա քո սրտում: Նայիր ուղիղ աչքերի մեջ և համբուրիր ամբողջ կրքոտությամբ և անվախությամբ, որ կարող ես ցուցաբերել:

Եվ կարևոր չէ, կա՞ արդյոք նրա սրտում պատասխան զգացմունք, թե՞ ոչ, կստացվի՞ Ձեզ մոտ ինչ-որ բան, թե՞ ամեն ինչ կսահմանափակվի միայն քո խոստովանությամբ: Մի վախեցիր այն բանից, որ կյանքը անկատար է և փխրուն:

Ուղղակի սիրիր և ինչ լինում է, թող լինի:

2. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր այնպես կարծես վաղվա օրը էլ երբեք չի գալու

Այն ամենը, ինչ ունես՝ միայն հաջորդ վայրկյանն է, րոպեն կամ ժամը: Այդ պատճառով սիրիր նրան այնպես, կարծես նա՝ ամենալավ բանն է, որ գոյություն ունի աշխարհի երեսին:

3. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր այնպես, ինչպես ոչ ոք

Սիրիր նրան այնպես, կարծես, որքան էլ որ նա քեզ ժպիտ նվիրի, որքան էլ որ լսես նրա ծիծաղի ձայնը, որքան էլ որ զգաս նրա հպումները՝ քեզ այդ ամենը քիչ կթվա:

Սիրիր նրան այնպես, կարծես դու նույնիսկ մեկ օր չես կարող ապրել առանց նրա, և հավատա, որ նա զգում է նույնը, ինչ դու:

4. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր նրան այնպես, կածես քեզ նախկինում երբեք ցավ չեն պատճառել

Սիրիր նրան այնպես, կարծես դու մինչ այս երբեք ցավ չես ապրել, երբեք չեն կոտրել սիրտդ: Այնպես, կարծես երբեք քեզ չեն դավաճանել:

Սիրիր նրան այնպես, կարծես դու երբեք վկա չես եղել այն բանին, թե ինչպես են մեռնում նույնիսկ ամենաուժեղ զգացմունքները, կամ ինչպես են երկու մարդ, որոնք այրվում էին միմյանց հանդեպ կրքով՝ հանգչում, ինչպես երկնքում են հանգչում աստղերը:

5. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր քո ամբողջ անսանձելիությամբ

Սիրիր նրան այնպես, կածես դու ծնվել ես հենց դրա համար (ճիշտն ասած դա հենց այդպես էլ կա): Մի վախեցիր տալ նրան քո ձեռքը, քո ժպիտը, քո հոգին:

Ցույց տուր քեզ այնպիսին, ինչպիսին կաս իրականում:

6. Եթե պատրաստվում ես սիրել, սիրիր ամբողջ ձգտմամբ

Ցույց տուր նրան, որ դու միշտ իր կողքին ես, և որ քեզ համար նրա կյանքից առավել կարևոր բան չկա: Պետք է հետաքրքրվել նրանով, ուրախանալ նրանով, հարաբերություններում պետք է ներդնես քեզ ամբողջությամբ:

Ցույց տուր նրան, թե որքան կարևոր է նա քեզ համար:

7. Եթե պատրաստվում ես սիրել, սիրիր ամբողջ կրքոտությամբ

Դու պետք է սիրես նրան քո ամբողջ էությամբ: Սիրիր նրան նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը դեմ է Ձեզ: Ապացուցիր նրան քո սերը քո ամբողջ բառերով և գործողությամբ:

Թող քո սերը լինի գիտակցված ընտրություն, և այդ ժամանակ այն կկարողանա հաղթահարել ապագա բոլոր թռիչնքներն ու անկումները, որոնք սպասվում են Ձեզ:

8. Եթե ցանկանում ես սիրել, սիրիր առանց ետ նայելու

Մի սիրիր կիսով չափ: Ոչ մի «նման» կամ «գրեթե»: Մի տրվիր վախերին, այլապես ռիսկի ես գնում բաց թողնել այն իրականը, ինչ կա Ձեր մեջ:

9. Եթե ցանկանում ես սիրել, ուրեմն արա դա

Ուղղակի սիրիր և եղիր սիրված: Եվ երբեք կանգ մի առ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


Загрузка…

կարդացեք նաև

ԹԵՍՏ աշխարհագրությունից, որի հարցերի պատասխանները պետք է իմանա յուրաքանչյուրը

Շարունակում ենք մեր ամենօրյա «թեստեր» բաժինը: Բայց այս անգամ որոշել ենք ուշադրություն դարձնել աշխարհագրությանը: Ստուգեք Ձեր գիտելիքները և կիսվեք մեկնաբանություններում թե ինչպիսին է Ձեր...

Կանացի ԹՈՓ-3 սարսափելի թերությունները՝ ըստ տղամարդկանց

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանացի թերությունների առաջին եռյակը՝ ըստ տղամարդկանց, որոնց կարծիքը պարզվել է վերջերս անցկացված մի հարցման արդյունքում։ 1. Հիմարություն Պարզվում է, որ կանանց հիմարությունը...

4 Կենդանակերպի նշան, որոնց սիրելը վտանգավոր է Ձեր սրտի համար

Այս նշանների ներկայացուցիչների հետ պետք է զգույշ լինել: Եվ ահա թե ինչու․․․ Առյուծ Երբ այս նշանի տակ ծնվածի մոտ կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք դուք իրոք...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ Ձեր գիտելիքները, որպեսզի հավաքեք թեկուզ 75 %, թե՞ դուք ուղղակի խելոք եք ձևանում

Եթե դուք սիրում եք հետաքրքրվել տարբեր բաներից այս հետաքրքրաշարժ աշխարհում, Ձեզ հետաքրքրել է և հետաքրքրում է այն, ինչ տեղի է ունենում Ձեր շուրջը՝ ուրեմն...

20 բան տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կանանց ու տղամարդկանց հարաբերությունները շատ բարդ, բայց կարևոր են։ Դրանք մշտապես քննարկումների առարկա են դառնում, քանի որ ոչ կանայք, ոչ էլ տղամարդիկ երբեք չեն...