fbpx

9 անսպասելի բան, որոնցով տղամարդիկ գնահատում են կանացի գրավչությունը

Կանացի կերպարում կան բաներ, որոնք միանշանակ գրավում են տղամարդկանց ուշադրությունը: Եվ հակառակ սպասումների, այդ բաները առնչություն չունեն արտաքին տվյալների հետ:

Քայլվածք

Հենց քայլվածքն ու շարժումներն են կնոջը դարձնում գրավիչ և սեքսուալ: Քայլվածքը կարող է վստահություն, կոկետություն և կանացիություն արտահայտել: Այն բավական ունիվերսալ լեզու է:

Հայացք

Ուղիղ հայացք: Աղջիկներն, ովքեր նայում են իրենց ոտքերի տակ և չեն կարողանում հանգիստ առաջ նայել՝ զգալիորեն ավելի հազվադեպ են գրավում տղամարդկանց:

Ինքնավստահություն

Ինքնավստահությունը շատ հաճախ արտահայտվում է այնպիսի պարզ բաներում, ինչպիսիք են՝ քայլվածքը, հայացքը, ժպիտը: Ինքնավստահությունը դրսևորվում է զրույց տանելու ունակությամբ: Փակ աղջիկներն ունակ չեն շփման գնալ: Նրանք սովորաբար վանող են լինում:

Կեցվածք

Ինքնավստահության ևս մեկ վառ օրինակ: Առանց ուղիղ կեցվածքի գեղեցիկ քայլվածք ուղղակի չի լինում:

Բարություն

Տղամարդիկ, իրականում, բնավորության այս գծին մեծ նշանակություն են տալիս: Բարությունն ու օգնության պատրաստակամությունը շատ հաճախ հենց այն է, ինչը ստիպում է տղամարդուն սիրահարվել թվում է թե աննկատ աղջիկներին:

Կոկիկություն

Կոկիկությունը՝ գեղեցկացնում է կնոջը: Այդ պատճառով՝ նրա արտաքին տեսքը կարող է իդեալական չլինել, բայց այն անպայման պետք է խնամված լինի՝ եղունգներ, դեմքի մաշկ, մարմին:

Ոգեշնչում

Իդեալական կինը ոգեշնչում է: Նրա ներկայությունը կյանքում՝ չի ճնշում․․․ չկա անընդհատ վեճերի սպասում, չկա զգացողություն, որ ուր որ է ամեն ինչ փուլ կգա:

Լսելու ունակություն

Ոչինչ այդքան չի գրավում, որքան այն, թե ինչպես է աղջիկը հետաքրքրությամբ լսում, թե ինչ է ասում տղամարդը:

Զրույցը պահելու ունակություն

Յուրաքանչյուր տղամարդու համար հաճելի է տեսնել, թե ինչպես է կինը հանգիստ և թեթև զրույց վարում քաղաքականության, մշակույթի, արվեստի մասին: Կինը, ով հասկանում է կյանքի տարբեր ոլորտները՝ ուղղակի չի կարող մնալ առանց տղամարդկային ուշադրության: Իսկ եթե կինը կարողանում է նաև ժամանակին և տեղին կատակել, ապա այստեղ այլ տարբերակ չկա՝ նա ուշադրության կենտրոնում է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
9 անսպասելի բան, որոնցով տղամարդիկ գնահատում են կանացի գրավչությունը
Աֆորիզմներ մարդկային թերությունների մասին