fbpx

Երկու հրեշտակ – առակ

Երկու ճանապարհորդ հրեշտակ գիշերելու համար կանգ են առնում մի հարուստ մարդու տանը: Ընտանիքը անհյուրընկալ էր: Նրանք չեն ուզում հրեշտակներին անկողին տրամադրել հյուրասենյակում, այլ տեղավորում են սառը և խոնավ նկուղում:

Երբ նրանք պատրաստվում էին քնել՝ մեծ հրեշտակը պատի վրա ճեղք է նկատում և ծածկում է այն՝ վերանորոգելով պատը: Փոքրը տեսնելով դա, հարցնում է մեծ հրեշտակին ինչո՞ւ նա դա արեց: Մեծը պատասխանում է.

– միշտ չէ, որ ամենը այնպիսին է՝ ինչպիսին թվում է:

Մյուս գիշեր նրանք գիշերելու են գնում շատ աղքատ, բայց շատ հյուրընկալ մի ընտանիք: Ամուսիները հրեշտակների հետ կիսում են իրենց եղած փոքրիկ ուտելիքը և տրամադրում են իրենց անկողինը, որպեսզի հրեշտակները կարողանան հանգիստ քնել: Առավոտյան արթնանալով, հրեշտակները տեսնում են, որ ամուսինները արտասվում են: Նրանց միակ կովը, որի կաթը իրենց միակ եկամուտի աղբյուրն էր՝ սատկել էր: Փոքր հրեշտակը հարցնում է մեծին.

– ԻՆչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ: Առաջին տղամարդը, ով ամեն ինչ ուներ, բայց ժլատ էր՝ դու նրան օգնեցիր: Մյուս ընտանիքը գրեթե ոչինչ չուներ, բայց պատրաստ էր կիսել մեզ հետ իր վերջին ունեցածը՝ դու թույլ տվեցիր, որպեսզի նրանց միակ կովը սատկի: Ինչո՞ւ:

– Միշտ չէ, որ ամենը այնպիսին է՝ ինչպիսին թվում է, – պատասխանում է մեծ հրեշտակը: – Երբ մենք նկուղում էինք, ես հասկացա, որ պատի ճեղքի մեջ գանձ էր թաքցրած: Ես վերականգնեցի պատը, ոևրպեսզի գանձը չգտնվի: Երբ հաջորդ գիշեր մենք քնած էինք անկողնում, եկավ մահվան հրեշտակը և ուզում էր իր հետ տանել տանտիրոջ կնոջը: Ես նրան տվեցի կովին: Ամեն ինչ այնպես չէ, ինչպես երբեմն թվում է: Մենք երբեք չգիտենք ամենը: Եվ եթե նույնիսկ ունես հավատ, դու պետք է կարողանաս ներշնչել, որ ինչ տեղի է ունենամ՝ քո օգտին է: Իսկ դա կհասկանաս ժամանակի ընթացքում: Որոշ մարդիկ մեր կյանք են գալիս և արագ հեռանում, որոշները դառնում են մեր ընկերները և մնում մեկ րոպե: Երեկ՝ դա անցյալ է, վաղը՝ անհայտություն: Այսօր….

Ներկան դա նվեր է: Կյանքը ինքնին կախարդանք է և նրա ամեն մի պահի համը անկրկնելի է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Երկու հրեշտակ – առակ
Կրքի և սիրո գիտական տարբերությունը