Աչքերը հոգու հայելին են: Դրանք միգուցե դեմքի ամենաարտահայտիչ մասն են: Աչքերը շատ բան կարող են պատմել մարդու մասին: Mediamag գլխավոր ժամանցայինը որոշել է պատմել, թե ինչ կարող է պատմել աչքի գույնը Ձեր բնավորության մասին:
Շագանակագույն աչքեր
Դուք երբեմն կարող եք կասկածել Ձեր և Ձեր ուժերի վրա: Բայց սովորաբար դա երկար չի տևում, որովհետև դուք ի ծնե առաջնորդ եք, ով պատրաստ է պատասխանատվությունը վերցնել իր վրա:
Կապույտ աչքեր
Դուք բարեհամբույր և բարեհոգի մարդ եք: Զարմանալի չէ, որ մարդիկ ձգվում են դեպի ձեզ: Դուք կարողանում եք լսել, հրաշալի զրուցակից եք, ով ունակ է դրական էներգիա հաղորդել շրջապատին:
Մոխրագույն աչքեր
Դուք բավական հակասական բնավորություն ունեք: Դուք՝ մարդ-հանելուկ եք, ում ծայրահեղ դժվար է կռահել: Բայց եթե Ձեզ հետ կարողանում են ընդհանուր լեզու գտնել, ապա դուք դառնում եք տվյալ մարդու համար հրաշալի ընկեր:
Կանաչ աչքեր
Անցած դարերում Ձեզ կընդունեին որպես կախարդ և կայրեյին խառույկի վրա: Բայց այսօր Ձեզ ոչինչ չի սպառնում: Դուք կենսուրախ, դրական և բարեհոգի մարդ եք: Միշտ կարողանում եք ելք գտնել դժվար իրավիճակներից: