fbpx

Իմաստուն առակ ուսուցչի և գրքի մասին

Հաճախ մենք փնտրում ենք ուսուցիչներ, ովքեր կհուշեն մեզ, թե ինչպես ապրել կամ ինչ անել կյանքի որոշակի իրավիճակներում: Բայց երբ արդյունքում ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես մենք էինք ցանկանում՝ մենք մեղադրում ենք այդ մարդկանց: Այս իմաստուն առակը կպատմի Ձեզ այն մասին, թե որտեղ գտնել այն ճանապարհը, որով շարժվելով Դուք կդառնաք երջանիկ:

***

Մահվան մահճին գտնվող ուսուցիչը իր մոտ է կանչում իր ամենամոտ աշակերտին և բարձի տակից հանում է մի գիրք: Բոլորին էր հետաքրքիր, թե ինչ գիրք է դա, քանի որ ուսուցիչը ոչ մեկին և ոչ մի դեպքում չէր թույլատրում բացել այն:

Եվ ահա կանչելով իր մոտ աշակերտին, ուսուցիչը ասում է.

– Պահպանիր այս գիրքը: Այս գրքում կա այն ամենը, ինչ սովորեցրել եմ քեզ: Պահպանիր այն այնպես, ինչպես տեսել ես թե ոնց եմ ես պահում: Այժմ ես այն փոխանցում եմ քեզ: Այս գիրքը՝ ժառանգություն է:

Աշակերտը վերցնում է գիրքը և նետում կրակի մեջ:

Մնացած բոլոր աշակերտները ապշած էին: Նրանք չէին կարողանում հավատալ տեսածին:

Բայց ուսուցիչը ձեռքը դնելով աշակերտի գլխին ասում է.

– Դու հասկացար: Եթե դու պահպանեիր գիրքը, ապա ամենևին էլ իմ աշակերտը չէիր կարող լինել: Իրականում այդ գրքի մեջ ոչինչ չկար: Այն դատարկ էր: Դու դեն նետեցիր այն՝ շատ լավ է: Դու հասկացար իմ ուսմունքը՝ ոչ ոք չպետք է հետևի ոչ մեկին: Ամեն ոք պետք է գնա միայն դեպի իր հոգու խորքերը:

©Ձենի առակ

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմաստուն առակ ուսուցչի և գրքի մասին