fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 7 խոստում, որ պետք է տաք ինքներդ Ձեզ

7 խոստում, որ պետք է տաք ինքներդ Ձեզ

Սա շատ կարևոր է․․․

Բոլոր խոստումներից, որ մենք տալիս ենք, ամենակարևորը այն խոստումներն են, որ մենք տալիս ենք ինքներս մեզ:

Կարևոր չէ, պլանավորում եք զբաղվել ֆիզիկական վարժություններով, ավելորդ քաշ գցել, թե որևէ նոր բան սովորել: Կարևոր է հիշել, որ դուք չեք կարող ոչ ոքի համար հոգ տանել, եթե հոգ չեք տանում Ձեզ համար:

Վերցրեք Ձեզ համար հարմար նոթատետր և այնտեղ գրանցեք բոլոր խոստումները, որը դուք տալիս եք ինքներդ Ձեզ: Ամեն անգամ, երբ Ձեզ համար դժվար կլինի կամ կսկսեք մոռանալ դրանց մասին, վերընթերցեք և մի հանձնվեք:

Ահա 7 խոստում, որոնք դուք պետք է Ձեզ տաք հենց այսօր․

1. Լսել թե ինչ է ասում Ձեզ Ձեր մարմինն ու գիտակցությունը

Ձեր մարմինը կասի Ձեզ, թե երբ է Ձեզ հարկավոր հանգստանալ: Եթե ցավում են Ձեր մկանները կամ դուք հոգնել եք՝ դա նշան է, որ պետք չէ անտեսել:

Որպես անհանգստությունների և հիվանդությունների կանխարգելման բոնուս՝ կհայտնաբերեք, որ Ձեր կյանքը դեպի լավն է փոխվել:

2. Ապրել սեփական կյանքով

Շատ հաճախ մարդիկ սեփական սրտին լսելու փոխարեն՝ վերջին հաշվով ապրում են կյանքով, որը իրենց համար մտածել են ծնողները կամ այլ մարդիկ: Սակայն այդպես դուք երբեք չեք կարող երջանիկ լինել:

Դուք պետք է հասկանաք, թե ինչ եք ցանկանում և ապրել կյանքն այնպես, ինչպես բոլորից շատ դուր է գալիս Ձեզ: Դա ամենակարևոր խոստումներից մեկն է, որ դուք կարող եք տալ ինքներդ Ձեզ:

3. Ամեն օր ժպտալ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան շատ եք ժպտում, այնքան երջանիկ եք: Եթե նույնիսկ Ձեզ դուր չի գալիս ժպտալ, ժպիտը միևնույնն է տալիս է նույն էֆեկտը:

Որպես սթրեսի նվազեցման բոնուս, ժպիտը կարող է կարգավորել Ձեր հարաբերությունները այլ մարդկանց հետ: Մի՞թե բավարար չէ այն փաստը, որ դուք կլինեք ավելի առողջ և երջանիկ:

4. Հիշել, որ հարաբերությունները գալիս և գնում են

Ոչ բոլոր հարաբերությունները պետք է հավերժ լինեն: Ընկերները, սիրելիները, գործընկերները՝ կարող է պատահել այնպես, որ նրանք կհեռանան Ձեր կյանքից: Սակայն դուք կարող եք վերանայել այդ կորուստը: Հիշեցրեք Ձեզ, որ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը:

Ամեն դեպքում, Ձեզ մոտ միշտ կմնան հիշողություններ: Խոստացեք Ձեզ, որ կգիտակցեք այդ պարզ ճշմարտությունը և կդադարեք տխրել անցյալի համար:

5. Ընդունել փոփոխությունները

Խոստովանեք, դուք կցանկանայիք թեկուզ փոքրիկ փոփոխություններ կատարել Ձեր կյանքում: Դա կարող է նշանակել հարաբերությունների խզում կամ որոշման կայացում, որը դուք շատ երկար հետաձգում էիք: Սակայն էֆեկտը ցնցող կլինի:

Փոփոխությունները՝ միշտ լավ են: Դա նշանակում է, որ դուք շարժվում եք և սովորում:

6. Ընդլայնել սահմանները

Խոստացեք Ձեզ, որ լիարժեք կյանք կապրեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ թաքնված տաղանդներով եք օժտված, եթե շարունակեք գնալ ծանոթ և հին ճանապարհով:

Փորձեք հաղթահարել սեփական վախերն ու կասկածները: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

7. Շարժվել առաջ և մոռանալ անցյալը

Ընդունեք Ձեր անցյալը և գցեք այդ բեռը Ձեր ուսերից: Այն, ինչ սովորել եք անցյալ փորձերից՝ միշտ կլինի Ձեզ հետ և կօգնի Ձեզ ապագայում:

Խոստացեք Ձեզ, որ կօգտագործեք Ձեր գիտելիքները, որպեսզի այլևս չկրկնեք անցած սխալները և շարժվել միայն առաջ:

կարդացեք նաև

Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2021 թվականին ամենայն հավանականությամբ կամուսնանան (տեսանյութ)

Կարիճ Կարիճնե՛ր, շնորհավորում ենք։ Աստղերի դասավորությունը խոսում է այն մասին, որ 2021թ․-ին տարի կհստակեցնեք ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ, կմտնեք կյանքի հաջորդ կարևոր փուլ։ Շարունակությունը՝ «Ժամանց և...

ԹԵՍՏ․ Իսկ դուք գիտե՞ք թե որ երկրների դրոշներն են

Որքա՞ն լավ գիտեք տարբեր երկրների դրոշները: Եկեք ստուգենք այս թեստի օգնությամբ: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն...

Ինչպես էին 20-րդ դարում մարդիկ պատկերացնում 21-րդ դարը

1961-ին Ամերիկայում լույս է տեսել «Ապագայի աշխարհ» գիրքը: Մենք առաջարկում ենք միասին տեսնել, թե ինչպես էին 20-րդ դարի մարդիկ պատկերացնում 21-րդ դարը, այն ժամանակը,...

ԹԵՍՏ․ իսկական խելացին առանց դժվարության կպատասխանի այս թեստի 9 հարցից թեկուզ 5-ին

Այս բազմագիտակության թեստում տարբեր ոլորտներին առնչվող հարցերն են: Հարցերից որոշները դժվար են, որոշները՝ ոչ այդքան: Կկարողանա՞ք առանց հուշումների պատասխանել թեկուզ 5 հարցի: Վերջում չմոռանաք սոցիալական...

Զգուշացեք Wi-Fi-ից. Կարևոր առողջական հուշումներ (տեսանյութ)

Ժամանակակից հասարակությունն ու զարգացող տեխնոլոգիաները հաճախ մեզ վտանգի առջև են կանգնեցնում: Իրականությունն այն է, որ հաճախ այս փաստն անտեսում ենք, քանի որ բավականին տեղեկություններ...