fbpx

Առաջին 5 աստղանի գնացքը՝ հյուրանոց ճանապարհորդների համար

Հարավային Ամերիկայում Belmond Andean Explorer էքսպրեսը թույլ կտա ծանոթանալ Պերուական Անդերի հետ՝ շրջապատված տոտալ կոմֆորտով և հանգստությամբ:

Առաջին հինգաստղանի գնացքը երթևեկում է ինկերի կայսրության հին մայրաքաղաք Կուսկոի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված պատմական Արեկիպա քաղաքներով:

Եվ գնացքը լավն է ոչ միայն իր երթուղով, այլ նաև ներսում ճանապարհորդների համար ստեղծված դրախտով:

Ճանապարհորդությունը կարող է տևել 2-3 օր՝ կախված ընտրված երթուղուց, կանգառներով՝ Կուսկոում, Պունոում և Արեկիպայում, նաև այցելություն Տիտիկակա լիճ, որը համարվում է աշխարհի ամենաբարձր նավարկելի լիճը, և աշխարհի ամենամեծ Կոլկա կիրճ։

Belmond Andean Explorer-ը հաշվարկված է 48 ուղևորի համար, որոնց հատկացվում են առանձին համարներ, որոնց դիզայնը կատարել է լոնդոնյան Muza Lab գործակալությունը:

Գնացքում նաև կա բարով սրահ և ռեստորան, որն իր այցելուներին առաջարկում է պերուական խոհանոցից տարատեսակ ուտեստներ: Նաև գնացքում կա ոչ մեծ բուտիկային ցուցասրահ և հուշանվերների խանութ:

Ամրագրելով Belmond Andean Explorer-ը նաև կարելի է պայմանավորվել անհատական էքսկուրսիայի համար դեպի Տիտիկամա լճի լողափ՝ հնարավորությամբ նրա ջրերով անցնել առագաստանավով կամ պերուական ավանդական նավակով և ռոմանտիկ ընթրիք՝ անմոռանալի գիշերային տեսարանով դեպի Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պալմասը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Առաջին 5 աստղանի գնացքը՝ հյուրանոց ճանապարհորդների համար
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ իսկական ինտելեկտուալների ուղեղի մարզման համար