fbpx

Կենդանակերպի նշաններ․ Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում նրանց

Որքան լավ է, երբ մեր կյանքում ամեն ինչ հրաշալի է: Բայց մարդկային ոչինչ մեզ օտար չէ և երբեմն մեզ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան բարկացնում է և հունից հանում: Եվ այսպես, ի՞նչն է մեզ նյարդայնացնում ըստ կենդանակերպի նշանի, որի ներքո ծնվել ենք:

Խոյ

Խոյերն առանձնանում են զսպվածությամբ, իսկ նրանց էնտուզիազմը նման է լուցկու, որը բռնկվելով՝ արագ հանգչում է: Եթե նրանք որոշել են որևէ խիստ կարևոր խնդիր լուծել կամ առաքելություն կատարել և արդեն մտել են հունի մեջ, իսկ դուք պատահաբար նրանց ընդհատում եք, ապա դուք հաստատ նախանձելի  վիճակում չեք՝ Խոյերի համար դրանից մեծ հանցագործություն չկա: Ձեզ վրա անմիջապես կթափվի բարկության մի հսկա ջրվեժ: Նաև Խոյերին հունից հանում է հնարավորության բացակայությունը՝ ստանալ այն, ինչ նրանք ցանկանում են:

Ցուլ

Ցլերին շատ բան պետք չէ՝ միայն տվեք նրանց հաստատունության և հանգստի զգացողություն: Բայց եթե նրանց կյանքում հանկարծ ինչ-որ բան փոխվում է, փոփոխություններին արձագանքում են նյարդայնորեն՝ դողացող ձայնով: Երբեք և ոչ մի պարագայում մի խառնվեք Ցլերի կյանքի մեջ և չներխուժեք այնտեղ ինչ-որ փոփոխություններով: Նրանք բոլորովին չեն սիրում նմանատիպ անակնկալներ, և ավելին՝ տանել չեն կարողանում, երբ իրենց վրա ճնշում են գործադրում:

Երկվորյակ

Այս նշանի ներկայացուցիչներին ամենից շատ վախեցնում է այն, որ նրանք երկար ժամանակով կարող են «կախված մնալ» ինչ-որ իրավիճակում կամ ստիպված կլինեն անբովանդակ կյանք վարել տաղտկալի, միօրինակ և հոգնեցնող աշխատանքում: Երկվորյակները շատ հետաքրքրասեր են և նրանց հետաքրքրում է ամբողջ աշխարհը: Եթե ցանկանում եք ազդել նրանց նյարդերի վրա, տվեք նրանց խնդիր, որը կատարելով նրանք նույնիսկ արևի լույս չեն կարող տեսնել:

Խեցգետին

Նրանք իրոք զգայուն են և էմոցիոնալ, և նրանց համար հատկապես կարևոր են այլ մարդկանց հետ հարաբերությունները: Խեցգետինները սրբորեն հավատում են իսկական ընկերությանը և անսահմանորեն վստահում են իրենց հարազատներին և մտերիմներին: Սակայն զգույշ եղեք: Եթե նրանք իմանան, որ իրենց դավաճանում են՝ նրանք դառնում են բարկության մարմնացում:

Առյուծ

Առյուծները ցանկանում են ապացուցել ուրիշներին, որ իրենք ավելի լավն են բոլորից: Նրանց դուր է գալիս, երբ բոլորը գնահատում և հիանում են նրանցով: Զգույշ եղեք, եթե պատահաբար անտեսել եք և ուշադրություն չեք դարձրել նրանց: Այդ ժամանակ Առյուծները վեր են ածվում իսկական գազանների: Նրանք տառացիորեն կանցնեն ամեն ինչի վրայով՝ միայն թե վրեժխնդիր լինեն իրենց նեղացնողներից:

Կույս

Կույսերի բնութագրական գծերից են գիտակցականությունը և հրաշալի կազմակերպվածությունը: Նրանք հույսները չեն դնում ուրիշների վրա, այլ գերադասում են գործել ինքնուրույն: Անմիջապես, երբ նրանք ստանում են հանձնարարությունը՝ կարելի է չկասկածել, նրանք անպայման այն կհասցնեն ավարտին: Նրանց չափազանց նյարդայնացնում է այն փաստը, որ ինչ-որ մեկը կարող է խառնվել այդ գործընթացին կամ ընդհանրապես խլել իրենց աշխատանքը:

Կշեռք

Նրանց մոտ խիստ զարգացած է արդարության զգացումը և նրանք հրաշալի միջնորդ են վեճերի և կոնֆլիկտների հարթման հարցում: Սակայն իրավիճակը մի փոքր փոխվում է, երբ Կշեռքները դառնում են կոնֆլիկտի կողմ: Եթե դուք նրանց հանդեպ արդարացի չեք, մեղադրում եք նրանց կամ այլ մարդկանց, արժե որ մտածեք հետևանքների մասին: Այդ դեպքում նրանք, սովորաբար սկսում են ակնհայտ բարկանալ:

Կարիճ

Նրանք սովորաբար շատ խելացի են և կարողանում են մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Միայն նրանք գիտեն աշխարհի բոլոր օրենքներն ու կանոնները, ինչը պրոյեկցում են միայն ուրիշների վրա: Նրանց ամենից շատ նյարդայնացնում է սուտն ու դավաճանությունը: Զգույշ եղեք, որովհետև, երբ կարիճն անցնում է կատաղության փուլ՝ դառնում է չափազանց վտանգավոր: Նա սկսում է վրեժխնդրության կատարյալ պլաններ մշակել և դրա համար կարող է համբերել ոչ մեկ տարի:

Աղեղնավոր

Նրանք ընկերական շրջապատի սիրտն ու հոգին են, և որտեղ էլ որ հայտնվեն՝ նրանց շուրջ միշտ մարդիկ են հավաքվում: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ երեկույթներին հայտնվում են անչափ գրավիչ մեկի հետ, ով նրանց օգնության և աջակցության կարիքն ունի։ Ամեն ինչ հրաշալի է ընթանում, քանի դեռ Աղեղնավորը չի ձանձրացել և այլևս հարկավոր չէ այդ ուղեկիցը։ Արդյունքում նրանք նյարդայնանում են և ասում են այնպիսի բաներ, որի համար հետո շատ են զղջում։

Այծեղջյուր

Հասուն և հետևողական մարդիկ են, շատ հավասարակշռված մոտեցումով դեպի սեփական անձն ու կյանքին։ Սակայն նրանց դուր չի գալիս հումորները իրենց զսպվածության և լրջության մասին և շատ հաճախ նրանք չեն դիմանում և սկսում են բարկանալ այդ առիթով։ Այծեղջյուրի համար ամենավատն այն է, երբ ինչ-որ մեկը սկսում է ծաղրել իրենց։ Կարելի է չկասկածել՝ այդ դեպքում նա հաստատ կբարկանա։

Ջրհոս

Նրանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում և նրանց չափազանց շատ է դուր գալիս նոր գիտելիքներ հավաքել։ Փաստացի նրանք կյանքի տարբեր ուղղությունների իսկական գիտակներ են։ Ջրհոսները հատկապես զրույցի վարպետներ են։ Ամեն ինչ հրաշալի է ընթանում, քանի դեռ նրա զրուցակիցը ուշադիր լսում է։ Սակայն եթե զրուցակիցն ունի ավելի լավ փաստարկներ, ավելի տեղեկացված է և ունի բոլորովին այլ կարծիք՝ դա անմիջապես Ջրհոսին հանում է հունից։

Ձկներ

Նրանք շատ նուրբ են, զգայուն և երազկոտ, նաև գտնում են, որ բոլորը պետք է լինեն բարեհամբույր և բարի իրենց հանդեպ։ Սակայն, ցավոք, ժամանակ առ ժամանակ Ձկների վարքը դառնում է նրանց տեսակետի բոլորովին հակառակը։ Ոչինչ այդքան հունից չի հանում Ձկներին, որքան մարդկանց կոպիտ և անբարեհամբույր վարքը։ Դա նրանց այն աստիճան է վշտացնում, որ նրանք չեն կարողանում այլևս իրենց կառավարել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Կենդանակերպի նշաններ․ Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում նրանց
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ. Ստուգիր, արդյո՞ք նախանձոտ մարդ ես, թե՞ ոչ