fbpx

Պարզ շնչառական վարժություններ, որոնք կօգնեն քնել 1 րոպեում

Մեզանից շատերն են բախվել անքնության հետ։ Բայց քչերը գիտեն որ հաղթահարել անքնությունը մեզ կարող են օգնել հասարակ շնչառական վարժությունները։

Ի՞նչ անել

Տեխնիկան շատ պարզ է։ Այն կոչվում է 4-7-8։ Եվ այսպես, առաջին հերթին, պետք է պառկել՝ ընդունելով ավելի հարմար դիրք։ Հետո 4 վայրկյանի ընթացքում պետք է շնչել քթով։ Հետո պահել շնչառությունը 7 վայրկյան և արտաշնչել բերանով 8 վայրկյանի ընթացքում։ Վարժությունը պետք է կրկնել այնքան, քանի դեռ չեք քնել։

Ինչո՞ւմ է կայանում մեթոդի առավելությունը

Բանը նրանում է, որ շրջանային շնչառությունը հանգստացնում է նյարդային համակարգը։ Այս տեխնիկան համարվում է շատ հին՝ այն օգտագործում էին հնդիկ յոգաները մեդիտացիայի ժամանակ՝ մաքսիմալ թուլանալու համար։ Տվյալ մեթոդը կարելի է օգտագործել ոչ միայն երբ ցանկանում ես քնել, այլ նաև ուղղակի, երբ պետք է հանգստանալ։ Այդ մասին առաջին անգամ պատմել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Վեյլը իր դասախոսություններից մեկի ժամանակ։ Բժիշկը այս մեթոդը համարում է թուլանալու համար ամենաարդյունավետներից մեկը և պնդում է, որ եթե պարբերաբար շնչում ես ըստ 4-7-8 համակարգի՝ ժամանակի ընթացքում թուլանալը ավելի հեշտ է դառնում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Պարզ շնչառական վարժություններ, որոնք կօգնեն քնել 1 րոպեում
Ի՞նչ է նշանակում եթե ձեզ որոշակի թվեր են հետապնդում