Հոգեբանական խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել վախը։
Նախ նշեմ,որ անհնար է ու կարիք էլ չկա ձգտելու արմատապես վերացնել վախը։ Այն մեզ պետք է իրավիճակները տարբեր կողմերից նայելու, հաշվարկելու ու մինիմալ սխալվելու համար։ Անհնար է, քանի որ մարդն ունի ինքնապաշտպանական ռեակցիա, որը կառավարվում է ենթագիտակցության կողմից։ Ներդաշնակ ապրելու համար վախը ևս պետք է բերել ստանդարտ մակարդակի։
Ինչպե՞ս.
Վերցրեք գրիչն ու հարմար տեղավորվեք։
Պատասխանեք այս հարցերին և կետ առ կետ գրեք թղթի վրա։ Պատասխանները գրեք հարցը կարդալուց անմիջապես հետո` առանց երկար մտածելու։
1) Ի՞նչ եք ուզում անել և ինչի՞ց եք վախենում, որ չեք անում։
2) Ինչու՞ եք վախենում հենց դրանից։
3) Ինչի՞ց հետո եք սկսել վախենալ ։
4) Ի՞նչն է խանգարում Ձեզ` դեմ գնալու այդ վախին։
5) Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր ամենամոտ ու հարազատ մարդուն, երբ նա ասեր, որ վախենում է անել այն, ինչ` Դուք։
(Ցանկության դեպքում կարող եք պատասխանները տեղադրել մեկնաբանություն բաժնում)։
Այս 5 կետերի պատասխանները բազային հիմք ունեն, բայց ճյուղավորված պատճառահետևանքներով։
Օրինակ`
1) Ես ուզում եմ շրջել անտառում, բայց վախենում եմ գայլերից։
2) Գայլերից վախենում եմ, որովհետև մտածում եմ կհարձակվեն ինձ վրա։
3) Վախենում եմ դրանից, որովհետև շատ եմ լսել, որ գայլերը հարձակվել են մարդկանց վրա։
4) Ես չունեմ այդքան կամքի ուժ ու ռիսկ դեմ գնալու այդ վախին։
5) Իմ հարազատին խորհուրդ կտայի չգնալ անտառ կամ գնալ միայն որսորդի ուղեկցությամբ։
Բազային հիմքը կոնկրետ վախն է (այս դեպքում գայլը)։
Պատճառահետևանքները` կամքի ուժ, անինքնավստահություն, կասկած, անպաշտպանվածության զգացողություն և այլն։
Եթե պատասխանեցիք անցնենք առաջ։
Երբ Դուք կարողանաք անալիզի ենթարկել այն ամենը, ինչ կատարվում է Ձեր ներաշխարհում, Ձեզ համար հնարավոր կլինի կարգավորել դա (ինչպես բժշկության մեջ)։
Ցանկացած վախ հաղթահարելի է, երբ դեմ դուրս գաք դրան։ Սակայն, երբեմն այն կարող է ավելի խորացնել վախը։ Այդ իսկ պատճառով պետք է քայլ առ այլ անել դա (բուժումն ընդունել աստիճանաբար)։
Օրինակ վերևում նշված վախի համար նախ պետք է ուսումնասիրել գայլին։ Կարդալ նրա մասին ամեն բան։ Նայել մուլտֆիլմ, որտեղ գայլը չար կերպար է ու վերջում պարտվում է (օրինակ` Կարմիր Գլխարկը🙂)։ Ձեզ դա անմտություն գուցե թվա (պատճառը վախն է), բայց այս տարբերակով մենք մեր ուղեղին սովորացնում ենք «չար գայլին» ընդունել «պարտվող» կերպարում։ Մենք ինչ տեսնում ու լսում ենք, նույն կերպ արձագանք ենք ստանում մեր ուղեղից։
Հաջորդ քայլով մենք պետք է աշխատենք մեր կամքի ուժի կատարելագործման (մարզման) վրա (Թե ինչպե՞ս` կխոսենք հաջորդ թեմայի ժամանակ)։
Վախն ունի նորմալ, միջին և բարդ փուլեր։
Նորմալ աստիճանը մեզ պետք է (սկզբում նշվեց թե ինչու) ու իրենից վտանգ չի ներկայացնում։
Միջինը` զարգացող աստիճանն է (գնում է դեպի բարդ աստիճան)։
Բարդ աստիճանը խանգարում է երջանիկ ապրելուն, կանխում է քայլը երազանքին հասնելու համար։
Զարգանում է անինքնավստահությունը, նվազում` ինքնագնահատականը (այս թեմայիմասին կարող եք կարդալ այստեղ)։
Ի վերջո մարդը համակերպվում է վախին ու շարունակում մնալ նույն տեղում։
Օրինակում խոսվեց միայն գայլ-տարբերակի մասին, բայց նույնը կարելի է ասել վախի բոլոր տեսակների դեպքում։
Մի թաքցրեք ու շրջանցեք Ձեր վախը։ Ինչքան շատ խոսեք դրա մասին, այդքան հեշտ կլինի հաղթահարել այն ու չի հասնի բարդ փուլին։
Պատկերացրեք այն արդյունքը, որին կհասնեիք, եթե չլիներ Ձեր վախը։
Իսկ Դուք այդ արդյունքին արժանի եք ու կհասնեք դրան,եթե մի փոքր աշխատեք Ձեզ հետ։
Սկսեք հենց այս պահից։
Երջանիկ եղեք։
Հեղինակ` Բաքս Ավագյան
Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով․