fbpx

Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը

Նախ և առաջ պետք է դադարել համեմատվելուց։ Յուրաքանչյուր մարդ կարող է հասնել այն ամենին, ինչին հասել է յուրաքանչյուր մարդ ու Դուք այն միակ մարդը չեք, ով ընդունակ չէ դրան։

Դուք տեսնում եք այն մարդկանց, ովքեր մեկ աստիճան բարձր են կանգնած Ձեզանից ու Ձեր կանգնած դիրքի հետ համեմատելիս թերարժեքության զգացում եք ունենում։ Մի մոռացեք, որ կյանքն ինքնին աստիճան է ու Ձեզանից ներքև կանգնածը Ձեր դիրքին է նայում այնպես, ինչպես Դուք` վերև։ Գնահատեք այն ինչ ունեք։ Ինքնահոսի թողնելու ու համեմատվելու փոխարեն` հավաքեք Ձեր ունեցածն ու մեկ քայլ վերև աստիճանահարթակ սարքեք։

Առաջարկում եմ դիտել այս մոտիվացիոն տեսանյութը`

Արտաքին տեսք

Երբեմն մարդկանց դուր չի գալիս իրենց մարմնի այս կամ այն հատվածը, որից մարդու մոտ ձևավորվում է բարդույթ։ Տանից դուրս գալիս մարդը զգում է դիսկոմֆորտ ու կենտրոնանում է այդ հատվածը թաքցնելու վրա։ Սա Ինքնավստահության պակասն է, որը բերում է ցածր ինքնագնահատականի։

Ինչքան Դուք կենտրոնանաք այդ հատվածի վրա, այդքան մարդիկ կնկատեն հենց դա։

Մի մտածեք թե ինչ կկարծեն մարդիկ Ձեր մասին։ Եթե Դուք լինեք աշխարհի ամենագեղեցիկ մարդը, միևնույն է քննադատող մարդիկ կգտնեն Ձեր մեջ քննադատելու նյութ։ Կարևոր չէ թե ինչ են մտածում մյուսները Ձեր մասին։Կարևոր եք Դուք։

Ինքնավստահության բարձր մակարդակի հասնելու համար իր էֆեկտիվ դերն ունի սպորտը։ Զբաղվեք մարմնամարզությամբ։Գեղեցիկ կազմվածքը հաճելի է բոլորին։ Դուք կզգաք փոփոխությունը կարճ ժամանակահատվածում ու կդառնաք այնպիսին ինչպիսին Ձեզ զգում եք։ Մարմնամարզությունն օգնում է նաև արյան լավ շրջանառությանն ու օրգանիզմում արտադրվում է սերոտոնին հորմոնի ավելի մեծ քանակություն, որը համարվում է երջանկության հորմոն։

Հանգիստ թողեք անցյալի վատ հուշերը։ Պետք չէ անընդհատ խմորել անցածը։ Միևնույն է դրանից ոչինչ չեք կարող թխել։

Մեր կյանքը հնարավորությունների մի հսկա արկղ է, որտեղից ամեն օր ստանում ենք հնարավորություն։Քանի դեռ Դուք հիշում եք անցյալի սխալը կամ չստացված քայլը, Դուք գործում եք ավելի մեծ սխալ ներկայում, քամուն տալով նոր հնարավորությունը։ Կյանքը հնարավոր չէ սկսել նորից կամ հետ բերել անցյալը, բայց այն միշտ կարելի է շարունակել այլ կերպ` նոր տողից ու մի մատ խորքից։

Ապրեք հիմա ու այստեղ։

Խորհուրդ եմ տալիս կարդալ` Դեյլ Կարնեգի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել»

Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչը Դուք ավելի լավ եք անում։ Ենթադրենք Դուք չեք կարողանում նկարել, բայց ունեք հրաշալի Ձայն։ Մատիտով թղթին տանջելու փոխարեն Ձեզ ոչինչ չի խանգարում վերցնել միկրոֆոնն ու երգել։

Արդյունքը ծնում է ոգևորություն, իսկ ոգևորությունը դրդում է գործողության։

Արդյունքի հասնելու համար պետք է փորձել։ Մարդն իր կյանքում ամենից շատ զղջում է չարած քայլերի համար, քանի որ արդյունքն անհայտ է իրեն։ Իսկ արած ու չստացվածը մխիթարվում է գոնե տեսած արդյունքով։ Ազատեք Ձեզ ապագայի զղջումից։ Փորձեք քայլ անել հենց հիմա։ Ձեզ մոտ կստացվի։

Ինքնագնահատականը բարձրանում է այն ժամանակ, երբ մարդն իրեն զգում է կոմֆորտում։ Երբ անում է այն, ինչում իրեն հարմար է զգում։

Մի մեկուսացրեք Ձեր անձը։ Շփվեք ավելի շատ մարդկանց հետ։

Եղեք միայն դրական մարդկանց շրջապատում։ Դուք դառնում եք այնպիսին, ինչպիսին Ձեր շրջապատն է (երբեմն որոշ չափով)։

Յուրաքանչյուր մարդուց կարելի է վերցնել (սովորել) որևէ բան։ Եթե Դուք միշտ զրուցեք ինքնավստահ մարդկանց հետ, Ձեր ուղեղը ավտոմատ կսկսի վերցնել ու նույնը փոխանցել Ձեզ։

Մեր ուղեղն անրադարձնում է այն, ինչ ընկալում է։ Հետևեք այս բանաձևին ամենուր։

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք։ Մի փորձեք միայն այլ մարդկանց աչքին ինքնավստահ ու բարձր ինքնագնահատական ունեցող մարդ երևալ։ Սա դավաճանություն է սեփական անձի հանդեպ։

Դուք դա նույնպես կգիտակցեք, երբ մարդիկ գնահատեն այն մարդուն, ում Դուք ներկայացնում եք։ Ենթագիտակցորեն ավելի կմեկուսանաք բոլորից, մտածելով, որ Ձեզ չեն հասկանում։

Ձեր սարքած ավազե թագավորությունում Ձեզ տիրակալ չեք զգա։

Եղեք անկեղծ նախ և առաջ Ձեր անձի հետ։

Սրանք այն կարևորագույն կետերն են, որոնք կիրառելիս կվերագտնեք Ձեզ ու հայելու մեջ կսկսեք ավելի շատ Ձեզ նայել։

Իսկ կյանքում ցանկացած աստիճանի հասնելու համար նախ և առաջ պետք է
Գնահատեք Ձեզ։

Երջանիկ եղեք։

Հեղինակ` Բաքս Ավագյան

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը
Ինչպես երկարեցնել նոթբուքի կյանքը: 5 օգտակար խորհուրդ