fbpx

Ձեր բնավորության ամենավանող գծերը ըստ կենդանակերպի նշանի

Ինչպես բոլորը՝ դուք նույնպես ունեք թերություններ: Դուք իդեալական չեք և ձեր մեջ կա մի բան, որ վանում է մարդկանց: Սակայն վատ չէր լինի իմանալ, թե ի՞նչն է, որ մարդիկ ձեր մեջ չեն ընդունում:

Եվ այսպես, եկեք տեսնենք, թե ձեր բնավորության ո՞ր գիծն է, որ անտանելի է և ոչ դուրեկան շրջապատող մարդկանց համար:

Խոյ

Դուք անզուսպ մարդ եք: Ձեր բարկությունը կարճատև է, բայց երբ բարկանում եք, ապա հարձակվում եք բոլորի վրա, ով կհայտնվի այդ պահին ձեր կողքին: Ձեզ շատ հեշտ է հունից հանել և ձեր էմոցիոնալ բռնկումները անկեղծ՝ վախեցնում են: Ճիշտ է, դուք անմիջապես սառչում եք, սակայն շրջապատող մարդկանց մոտ նստվածքը մնում է շատ երկար: Նախքան բարկանալը, մի լավ մտածեք, ինչպե՞ս է դա ազդում այլ մարդկանց վրա:

Ցուլ

Դուք պասիվ եք: Երբեմն ձեզ ստիպել ինչ-որ բան անել նույնն է, ինչ հսկայական քարը լեռան գագաթ գլորել: Դուք գերադասում եք նստել սովորական դարձած ճահճում և սպասել, որ ինչ-որ բան ինքն իրեն կընկնի ձեր ձեռքը, այլ ոչ թե ինչ-որ բան անել դա ստանալու համար: Ցավոք, բայց տիեզերքը այդպես չի աշխատում, իսկ ձեր պասիվությունն ու ոչ ճկունությունը նյարդայնացնում է:

Երկվորյակ

Դուք անվստահելի եք: Դուք չեք ցանկանում լինել այդպիսին և դա անում եք ոչ մտածված, սակայն դա փաստ է: Դուք ուշանում եք, ձեզ վրա պարտականություններ եք վերցնում և չեք անում, խոսք եք տալիս, բայց չեք կատարում: Պարզ է, որ դուք չեք ցանկանում հիասթափեցնել ոչոքի, բայց դուք պետք է լինեք ոչ միայն իրատես այն հարցում թե ինչ եք կարող և ինչ չեք կարող, այլ նաև ազնիվ ինքներդ ձեր հանդեպ:

Խեցգետին

Դուք չեք կարողանում երջանիկ լինել և չեք թողնում ձեզ երջանիկ լինել: Յուրաքանչյուր դրական իրավիճակում դուք ինտուիտիվ կերպով խաբեություն, մեջքից հարված եք սպասում: Նաև չեք հավատում յուրաքանչյուր նախաձեռնության լավ արդյունքին՝ նրանում անպայման փնտրելով որևէ անհնարինություն: Դուք ոչ միայն ինքներդ ձեր կյանք չեք թողնում երջանկությունը, այլ նաև անում եք դա ուրիշների հետ:

Առյուծ

Դուք պասիվ ագրեսիվ եք: Դուք չեք ուզում կեղտոտել ձեր ձեռքերը այդ պատճառով մանիպուլյացիայի եք ենթարկում  ուրիշներին ի շահ ձեզ: Դուք չեք գնում ուղիղ առճակատման, այլ ամեն կերպ խուսափում եք՝ փորձելով բոլորի համար լավը երևալ: Կարելի է ասել, որ դուք այն մարդկանցից եք, ով սիրում է թեժացնել կրակը ուրիշների ձեռքերով:

Կույս

Դուք ղեկավարելու ֆանատ եք: Ոչինչ, երբեք ձեզ համար լավ չի լինում, եթե դուք դրանում մասնակցություն չեք ունեցել և շտկումներ չեք մտցրել ըստ ձեր տեսլականի: Դուք պետք է ղեկավարեք բոլորին և ամեն ինչ և դա ձեզ դարձնում է անտանելի մարդ, կոլեգա և ղեկավար:

Կշեռք

Չափից շատ եք մրցակցում: Առաջին հայացքից դուք հանգիստ, անվտանգ մարդ եք, սակայն դուք միշտ մրցակցում եք գրեթե բոլորի հետ: Դուք համեմատում եք ձեզ ուրիշների հետ՝ փորձելով լինել ավելի լավը, հարուստ, հաջողակ: Եթե դուք չունեք օբյեկտ, ում պետք է հավասարվել, որպեսզի հետո անցնել և բարձրացնել սեփական ինքնագնահատականը՝ դուք ընկնում եք հուսահատության մեջ և տառապում եք բարոյական դիսկոմֆորտից:

Կարիճ

Դուք կոպիտ եք: Ատում եք սուտը և կարծում եք, որ ուղիղ լինելը ավելի ազնիվ է: Ցավը նրանում է, որ ձեր ուղիղությունը սահմանակցում է անամոթության, անտակտության հետ, և դուք նույնիսկ չեք էլ մտածել, թե ինչպես են ձեր բառերը ազդում մարդկանց վրա: Ըստ էության ձեզ համար միևնույն է ցավ կպատճառե՞ք ինչ-որ մեկին, թե՞ ոչ: Այնուամենայնիվ սովորեք խնայել ուրիշների զգացմունքները:

Աղեղնավոր

Դուք կենտրոնացած եք միայն ինքներդ ձեր վրա, և մտածում եք, որ բոլորը շունչները պահած անհամբեր սպասում են լսել ձեր սիրելի եսի մասին պատմություններ: Դա հիանալի է, որ ձեզ համարում եք ուշադրության արժանի մարդ, բայց դա չի նշանակում, որ նույնկերպ էլ ձեր մասին մտածում են մարդիկ: Հիշեք, որ դուք միակ խոսակցության առարկան չեք:

Այծեղջյուր

Դուք ժլատ և շատ զգույշ եք փողի հանդեպ և դրանում է ձեր էությունը: Դուք երբեք զեղջի կուպոնների, տարատեսակ զեղջերի կողքով անտարբեր չեք անցնի և երբեք չեք ամաչի գին գցել: Դուք հեշտությամբ կհրավիրեք ինչ-որ մեկին ճաշելու՝ բայց արագ սննդի կետ, որովհետև այնտեղ լինում են հատուկ առաջարկներ՝ երկու կերակրատեսակ մեկի գնով: Առատաձեռն մարդ ձեզ անվանելը ոչ մի կերպ հնարավոր չէ և թեյավճար թողնել՝ նույնպես չեք սիրում:

Ջրհոս

Դուք կարող եք անսիրտ լինել: Պարբերաբար դուք անջատում եք ձեր բոլոր էմոցիաները և նմանվում եք անզգամ և մարդկանցից հեռացած մարդու: Ձեզ հետ դժվար է շփվել, քանի որ դուք՝ հագնելով սառնության և անտարբերության դիմակը, բոլորովին չեք լսում և զգում, թե ինչ ապրումներ ունեն այլ մարդիկ:

Ձկներ

Չափազանց խորհրդավոր եք:  Իհարկե՝ վստահության հետ պետք է զգույշ լինել: Բայց բանը նրանում է, որ դուք բոլորովին ոչինչ ոչ մեկին չեք պատմում: Դուք ամեն ինչ ձեր մեջ եք պահում: Հենց այդ պատճառով մարդիկ նույնպես իրենց փակ են պահում ձեր հանդեպ, քանի որ վստահությունը՝ փոխադարձ գործ է, այլ ոչ միակողմանի: Ընդորում փոխվել և բացվել՝ դուք մտադիր էլ չեք: Թեթև մտածելու տեղիք տալը՝ դա լավ է, իսկ ահա մի ամբողջ գաղտնիքը՝ տաղտկալի:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ձեր բնավորության ամենավանող գծերը ըստ կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ. Եթե դուք չկարողանաք անվանել այս 10 հանրաճանաչ կանանց, ապա Ձեզ մոտ լիովին բացակայում է կրթությունը