fbpx

«Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և արտասվես»: Խորը մեջբերումներ «Փոքրիկ իշխանից»

Կարծես թե այսօր դժվար է գտնել մի մարդու, ով չի լսել փոքրիկ իշխանի մասին: Փոքրիկ իշխանը՝ խորիմաստ հեքիաթ է, առակ, որում գրող Անտուան դե Սենտ Էքզյուպերին ներդրել է իր մանկության ապրումներն ու հիշողությունները:

Ձեզ համար հավաքել ենք այլ մոլորակից մեզ մոտ ժամանած և հավերժ մեր սրտերում մնացած Փոքրիկ իշխանի կյանքի օրենքները:

Դու ապրում ես քո արարքներում, այլ ոչ մարմնում: Դու՝ քո գործողությունն ես, և չկա մեկ այլ դու:

Ես վախենում եմ դառնալ այնպիսին, ինչպիսին մեծահասակներն են, որոնց ոչինչ չի հետաքրքրում՝ թվերից բացի:

Կա այսպիսի ամուր մի օրենք․ արթնացար առավոտյան, լվացվեցիր, քեզ կարգի բերեցիր՝ և անմիջապես կարգի բեր նաև քո մոլորակը:

Ահա իմ գաղտնիքը, այն շատ պարզ է՝ սրատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

Եթե անընդհատ ուղիղ և ուղիղ գնաս՝ հեռուն չես գնա:

Ամեն մարդ ունի իր աստղերը:

Երբեք պետք չէ լսել թե ինչ են խոսում ծաղիկները: Պետք է ուղղակի նայել նրանց և շնչել նրանց բույրը:

Երեխաները պետք է շատ ներողամիտ գտնվեն մեծահասակների հանդեպ:

Պետք է դիմանալ երկու-երեք թրթուռների, եթե ցանկանում ես ծանոթանալ թիթեռի հետ:

Երբ շատ տխուր է, լավ է նայել, թե ինչպես է մայր մտնում արևը:

Գիտե՞ս ինչով է լավ անապատը: Նրանում ինչ-որ տեղ թաքնված են աղբյուրները:

Այլ աշխատանքը կարող է նաև մի փոքր սպասել՝ վնաս չի լինի, բայց եթե ազատություն տաս բաոբաբներին՝ աղետն անխուսափելի է:

Ամեն մեկից պետք է ուզել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելամիտ լինի:

Հավանաբար, աստղերը փայլփլում են այն պատճառով, որպեսզի վաղ թե ուշ յուրաքանչյուրը կրկին կարողանա գտնել իր աստղը:

Ինքդ դատիր քեզ: Դա ամենադժվարն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան ուրիշներին դատելը: Եթե կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է, դու իրոք իմաստուն ես:

Եթե սիրում ես ծաղկին՝ միակին, որից չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա՝ դա բավարար է: Նայում ես երկնքին՝ և դու երջանիկ ես:

Դա շատ տխուր է, երբ մոռանում են ընկերներին: Ոչ բոլորն ունեն ընկեր:

Մի անգամ ինչ-որ բան հարցնելով ետ մի նահանջիր, մինչև չստանաս պատասխանը:

Բոլոր ճանապարհները տանում են մարդկանց մոտ:

Երբ շատ ես ցանկանում սրամտել, մեկ այլ անգամ ակամայից կստես:

Բառերը միայն խանգարում են հասկանալ մեկմեկու:

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և արտասվես:

Լավ է երբ կա ընկեր, թեկուզ և պետք է մահանաս:

Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնք կընտելացնես:

Դու ընդմիշտ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես:

Մարդիկ բարձրանում են արագընթաց գնացքներ, բայց նրանք իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, գցվում են մեկ մի կողմ, մեկ էլ այլ կողմ․․․ և այդ ամենը անիմաստ: Աչքերը կույր են: Փնտրել պետք է սրտով:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.13 из 5 )
MediaMag
«Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և արտասվես»: Խորը մեջբերումներ «Փոքրիկ իշխանից»
Ինչպես են փոխվել տղամարդկային գեղեցկության չափանիշները 100 տարվա ընթացքում