Ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք, լսեք ձեր ներքին ձայնը և թույլ մի տվեք այլ մարդկանց կարծիքներին շեղել ձեզ ձեր ճանապարհից:
1. Ազատվե՛ք միշտ ձեր իրավացիությունն ապացուցելու անհրաժեշտությունից
Այնքան շատ են մարդիկ, որոնք նույնիսկ հարաբերությունների դադարեցման գնով, պատրաստ չեն ընդունել այլ տեսակետ։
2. Բա՛ց թողեք վերահսկողությունը
Պատրաստ եղեք հրաժարվել ձեզ հետ կատարվող ամեն ինչը մշտապես վերահսկելու անհրաժեշտությունից՝ դրություններ, իրադարձություններ, մարդիկ։
3. Բա՛ց թողեք մեղքի զգացումը
Դադարե՛ք մյուսներին մեղադրել այն բանի համար, ինչին դուք տիրապետում և չեք տիրապետում, ինչը դուք զգում և չեք զգում։ Լիակատար պատասխանատվություն վերցրեք ձեր կյանքի համար։
4. Դադարեցրե՛ք բացասական զրույցները ինքներդ ձեզ հետ
Որքան շատ մարդիկ են վնասում իրենց միայն այն պատճառվ, որ թույլ են տալիս բացասկան հույզերին ու էնեգիային կառավարել իրենց կյանքը։ Մի՛ վստահեք ամեն ինչին, ինչ ասում է ձեր տրամաբանորեն դատող ուղեղը։ Դուք ավելի լավն եք և ավելիին եք ունակ։
5. Ազատվե՛ք մշտապես բողոքելու պահանջից
Վերջապես դադարե՛ք բողոքել մարդկանցից, դրություններից, որոնք ձեզ դժբախտացնում են, տխուր ու ճնշված դարձնում։ Բանն այն է, որ դրությունը չէ ձեր վատ տրամադրության ու արցունքների պատճառը։
6. Հրաժարվե՛ք քննադատությունից
Դադարե՛ք քննադատել ձեզանից տարբերվող մարդկանց և ձեր պատկերացումներին չհամապատասխանող իրադարձությունները։
7. Ազատվե՛ք ուրիշների վրա տպավորություն գործելու պահանջմունքից
Դադարե՛ք ձևացնել և լինել այնպիսին, ինչպիսին չեք իրականում։ Հանե՛ք դիմակը, ընդունեք ու սիրեք ձեր իրական ԵՍ-ը։
8. Դադարե՛ք ընդիմանալ փոփոխություններին
Փոփոխությունները՝ նորմալ է, դրանք անհրաժեշտ են մեզ, որպեսզի կարողանանք Ա կետից շարժվել Բ կետ: Փոփոխությունները օգնում են նաև փոխել մեր և շրջապատող մարդկանց կյանքը դեպի լավը:
9. Պիտակներ մի՛ կպցրեք
Դադարե՛ք պիտակավորել մարդկանց կամ իրադարձություններին, որոնց մասին չգիտեք կամ որոնցից ուղղակի չեք հասկանում: Եվ հետզհետե բացեք ձեր գիտակցությունը նորի համար:
10. Բաց թողեք անցյալը
Գիտենք, դա դժվար է: Հատկապես, եթե անցյալն ավելի շատ է դուր գալիս, քան ներկան և ապագան էլ մի փոքր վախեցնում է: Բայց ձեզ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ ներկան՝ այն ամենն է, ինչ ունեք:
11. Ազատվե՛ք վախերից
Վախը՝ ընդամենը խաբկանք է, այն գոյություն չունի, դուք եք նրան ստեղծել: Այդ ամենը ընդամենը ձեր մտքում է: Փոխեք ձեր ներքին վերաբերմունքը՝ և արտաքինը իր տեղը կընկնի:
12. Դադարե՛ք արդարանալ
Մերկացրեք արդարացմանը և ուղարկեք նրան թոշակի: Շատ հաճախ մենք մեզ սահմանափակում ենք բազմաթիվ արդարացումների պատճառով:
13. Դադարե՛ք ապրել կյանքը այլ մարդկանց սպասումներով
Չափազանց շատ մարդիկ են ապրում կյանքով, որը իրենց չի պատկանում, ուղղակի որպեսզի ապրեն: Նրանք ապրում են իրենց կյանքով համապատասխան այն բանի, թե ուրիշները ինչ են համարում իրենց համար օգտակար, նրանք անում են այն, ինչ իրենցից սպասում են ծնողները, ընկերները, ուսուցիչները, իշխանությունը և հասարակությունը:
Նրանք անտեսում են իրենց ներքին ձայնը, ներքին առաքելությունը:
Նրանք այնքան են զբաղված ուրիշների սպասումները իրականացնելով, որ կորցնում են իրենց կյանքի կառավարումը: Նրանք մոռանում են, թե ինչն է իրենց երջանկություն պատճառում, ինչ են ցանկանում իրականում… և արդյունքում մոռանում են իրենց մասին:
Դուք ունեք մեկ կյանք: Այն տեղի է ունենում հենց այստեղ և հիմա:
Ապրեք այնպես, ինչպես ցանկանում եք, լսեք ձեր ներքին ձայնը և թույլ մի տվեք այլ մարդկանց կարծիքներին շեղել ձեզ ձեր ճանապարհից: