fbpx

Բաներ, որոնց մասին պետք է լուռ մնալ

Հնդիկ իմաստունների փորձից մի փոքրիկ մեջբերում, թե ինչու է պետք որոշ բաների մասին լռել և չտարածվել.

Պետք չէ տարածվել հեռուն գնացող ձեր պլանների մասին: Լռեք դրանց մասին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իրականություն չեք դարձրել: Մեր յուրաքանչյուր իդեա ոչ միայն իդեալական չէ, այլ նաև դրանց մեջ մեծ քանակությամբ թույլ կողմեր կան, որոնցով հնարավոր է հարվածել:

Մի խոսեք ձեր բարեգործական նախաձեռնություններից:

Ի ցույց մի դրեք ձեր ասկետիզմը: Մի ձգտեք բոլորին հայտարարել ձեր սահմանափակումների մասին սննդում, քնում, սեքսուալ հարաբերություններում: Ասկեզան ֆիզիկական օգուտ է բերում միայն այն ժամանակ, երբ այն ներդաշնակում է էմոցիոնալ բաղադրիչի հետ:

Ձեր հերոսության և տղամարդկության մասին նույնպես չարժի շատ խոսել: Որոշ մարդկանց համար հերոսությունն ու տղամարդկությունը՝ մասնագիտություն է, մյուսների համար պատահական գործ:

Մի տարածվեք ձեր հոգևոր լուսավորվածության մասին:  Ամենայն հավանականությամբ ձեր գիտելիքները տարբեր ոլորտներում ոչ մեկին չի հետաքրքրի, իսկ որոշներին ընդհանրապես կվշտացնի այն փաստը, որ ձեզ զիջում են: Դա ավելորդ նեգատիվ է: Եթե անհրաժեշտություն չկա դրսևորել ձեզ, ուրեմն պետք չէ:

Տնային կոնֆլիկտների մասին նույնպես պետք չէ աջ ու ձախ տարածվել: Հիշեք շատ պարզ մի օրենք՝ որքան քիչ եք լուսավորում շրջապատին ձեր ընտանեկան կոնֆլիկտների մասին, այնքան ամուր կլինի ընտանիքը: Վեճը՝ շփման ընթացքում հավաքված նեգատիվից ազատվելու միջոց է:

Մի խոսեք ոչ գեղեցիկ բառերից, որոնք լսել եք ինչ-որ մեկից: Դա համեմատելի է փողոցում կեղտոտված կոշիկի հետ: Մարդն, ով պատմում է այն ամեն հիմարությունը, ինչ լսել է՝ շատ նման է այն մարդուն, ով տանը չի հանում կեղտոտ կոշիկները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag