fbpx

Ինչպե՞ս վարվել, երբ սենյակում սնդիկային ջերմաչափ է կոտրվել

Սնդիկը թունավոր է: Իսկ ավելի ստույգ՝ թունավոր է սնդիկի գոլորշիները: Սնդիկը օդում շատ շուտ է գոլորշիանում: Հետևաբար ջերմաչափը կոտրվելուց սնդիկը հայտնվում է օդում և սկսում գոլորշիանալ: Եվ բնական է այն օրգանիզմ է ներթափանցում հիմնականում շնչառական ուղիներով: Արդյունքում մարդը ստանում է սնդիկային թունավորում, որն երկար ժամանակ կարող է ընթանալ առանց որևէ ախտանիշների:

 

Գրգռվածություն, սրտխառնոց, նիհարություն: Թունավորումը ընթնում է դանդաղ բայց հստակ և հետզհետե մոտենում է կենտրոնական նյարդային համակարգին և երիկամներին:

Եվ այսպես, ի՞նչ անել, երբ սենյակում ջերմաչափ է կոտրվել և ինչ չի կարելի անել.

Ի՞նչ պետք է անել

1. Սնդիկի հավաքումից առաջ, պետք է հագնել ռետինե ձեռնոցներ՝ նյութը չպետք է շփվի մաշկի հետ:

2. Սահմանափակեք վթարի վայրը: Սնդիկը կպչում է մակերեսներին և կպչելով տան բնակիչների կոշիկների տակերին, հեշտությամբ կարող է տարածվել այլ սենյակներ:

3. Առավելագույնս մանրակրկիտ հավաքեք ամբողջ սնդիկը և ջարդած ջերմաչափի կտորտանքները սառը ջրով լցված բանկայի մեջ և բանկան ամուր փակեք կափարիչով: Ջուրը պետք է, որպեսզի սնդիկը չգոլորշիանա: Բանկան պահեք տաքացնող սարքերից հեռու:

4. Մանր կաթիլները կարելի է հավաքել ներարկիչի, ռետինե տանձիկի, երկու ծայրերը կլորացված թղթերի, լեյկոպլաստիրի, սկոտչի կամ թաց թերթի օգնությամբ:

5. Բացեք պատուհանները և օդափոխեք սենյակը: Մնացած գոլորշին սենյակից կհեռանա օդափոխության շնորհիվ:

6. Սնդիկի թափված տեղը պետք է ծծումբ լցնել և հետո մշակել ազոտական թթվով:

Ի՞նչ չի կարելի անել

1. Չի կարելի կոտրված ջերմաչափը նետել աղբամանի կամ աղբատար խողովակի մեջ: 2գ գոլորշիացած սնդիկը կարող է թունավորել 6 հազար խորանարդ մետր օդ:

2. Չի կարելի ավելով ավլել սնդիկը՝ ավելի ճյուղերը կարող են ավելի մանրացնել ջերմաչափի կաթիլները՝ դարձնելով այն մանր սնդիկային փոշու:

3. Չի կարելի հավաքել սնդիկը փոշեկուլի օգնությամբ՝ փոշեկուլից դուրս եկող տաք օդը հեշտացնում է հեղուկ մետաղի գոլորշիացումը: Դրանից հետո ստիպված կլինեք դեն նետել փոշեկուլը:

4. Ոչ մի դեպքում չի կարելի միջանցիկ քամի ստեղծել, քանի դեռ չեք հավաքել սնդիկը, այլապես գնդիկները կտարածվեն ամբողջ սենյակով մեկ:

5. Չի կարելի լվացքի մեքենայում լվանալ սնդիկի հետ շփված հագուստն ու կոշիկը: Հնարավորության դեպքում դրանք պետք է դեն նետել:

6. Չի կարելի սնդիկը լցնել կոյուղու մեջ: Այն նստում է կոյուղատար խողովակների մեջ: Ի դեպ կոյուղուց սնդիկի դուրս բերումը չափազանց բարդ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս վարվել, երբ սենյակում սնդիկային ջերմաչափ է կոտրվել
ԹԵՍՏ. Դուք իսկական գիտուն եք, եթե ճիշտ պատասխանեք 7 կամ ավել հարցերի