fbpx

Սեքսի տարածները

Սեքս: Բառ որ տարբեր մարդիկ ընկալում են տարբեր ձևերով: Որոշները ասոցացնում են հաճույքի հետ, որոշները դա ընկալում են որպես անհարիր բառ՝ հայոյանք, իսկ որոշների համար էլ սեքսը և սերը նույն բաներն են, կամ հակառակը:
Սեքսի թեման ոնց որ մի տեսակ արգելված թեմա լինի Հայաստանում: Բայց չնայած դրան, գնալով ու գնալով համոզվում եմ, որ մեր երկրում սեքսի սով է մարդկանց մոտ: Շատ մարդիկ զարթնում ու քնում են միմիայն սեքսի ծարավով: Ետ է մղվել զգացմունքը, ետ է մղվում բարոյականությունը և առաջ է գալիս չոր, առանց զգացմունքների սեքսի պահանջը: Մի խոսքով սեքսը տանումա իրանց:
Սեքս կամ մարմնական սեր ասվածը շատ կարևոր նշանակություն ունի մարդու համար: Ապացուցված փաստ է, որ դա բիոլոգիական և ֆիզիոլոգիական պարտադիր պահանջ է և առանց որի մարդու մոտ տարբեր տեսակի հոգեկան և ֆիզիկական հիվանդություններ կարող են ձևավորվել: Այո մարդուն անհրաժեշտ է սեքսը և ոչ միայն այդ հիվանդություններից խուսափելու համար, այլ նաև սեփական հաճույքները բավարարելու համար (դե բազմացման մասին չեմ խոսում): Բայց…
Բայց ցավոք, այսօր մարդկանց մոտ գնալով այդ սեքսի ձգտումը նմանվում է կենդանական բնազդի: Տղաների մեծ մասը պատրաստ են կենակցել հակառակ սեռի ում հետ լինի, ինչ տիպի մարդ լինի: Կարևորը որ հետո կարանան գլուխ գովալ իրենց ընկերների մոտ, որ սրա հետել են եղել ու հեչ էլ կարևոր չի թե էտ եղածը արդյո՞ք նման է եղել սեքսի, թե՞ ընդամենը մի քանի ճագարային վայրկյաններ էին: Աղջիկների մի զանգված կա, որոնք պատրաստ են կենակցել յուրաքանչյուր տիպի տղամարդու հետ, միայն թե բավարարվի նրանց նյութական՝ դրամական, հագուստային, կոսմետիկական և այլն, պահանջները:
Բայց արդյո՞ք նույն այդ մարդիկ երբևիցե իրականում սիրել են: Արդյո՞ք նրանք գիտեն թե ինչ բան է իսկական սեքսը: Գիտե՞ն, որ երբ սեքսի ժամանակ կա զգացմունք, այլ կերպ ասած երբ սեքսով ես զբաղվում սիրածդ մարդու հետ, դա մի ուրիշ աշխարհ է և որ դա է իսկական ՍԵՔՍԸ:
Մի խոսքով երկար բարակ գրելու տեղը մի խորհուրդ, որը լսել, կամ չլսելը ձեր իսկ գործն է: Աշխատեք սեքսով զբաղվել ձեր սիրելիի հետ և այդ ժամանակ դուք իրոք կհասկանաք ինչ բան է սերը, ինչ բան է սեքսը և կհասկանաք որ կենակցել տարբեր տեսակի անհասկանալի արարածների հետ դա ոչ սեր է և ոչ էլ սեքս, դա ընդամենը նման է ձեռնաշարժության, կամ երբեմն էլ ավելի վատ՝ նմանվում է զոոֆիլյայի, նիկրոֆիլյայի և այլն:

Առողջ և զգացմունքներով լի սեքս եմ ցանկանում բոլորիդ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag