fbpx

Գիտնականների կարծիքով ամուր հարաբերությունները հիմնված են երկու որակի վրա

Ամուր հարաբերությունները՝ երկարատև և տքնաջան աշխատանք է, որը յուրաքանչյուր մարդուց անընդհատ ջանքեր է պահանջում։ Բայց իրականում ամեն ինչ այդքան սարսափելի չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Գիտնականները պարզել են, որ երկարատև և կայուն հարաբերությունների համար հարկավոր են ընդամենը երկու որակ, որոնցով պետք է օժտված լինենք յուրաքանչյուրս։ Դրանք են՝ բարությունն ու առատաձեռնությունը։

Հոգեբան Ջոն Գոթմանը իր կնոջ՝ Ջուլիայի հետ, երկար տարիների հետազոտությունների և փորձարկումների արդյունքում պարզել են, որ բարությունը «սոսնձում է» զույգերին։ Էմոցիոնալ հավասարակշռության հետ մեկտեղ, այս որակը կայուն ամուսնության կարևորագույն ֆակտորներից մեկն է։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Բարության ցուցաբերման ամենադժվար պահը՝ վեճերն են։ Բայց հենց այդ ժամանակ է պետք, ինչպես երբեք, հետևել սեփական էմոցիաներին։ Եթե թույլատրեք սեփական ագրեսիային դուրս գալ տիրապետումից, դա կարող է բերել անշրջելի հետևանքների։

«Բարության ցուցաբերումը կայանում է ոչ միայն այն բանում, որ դուք չեք արտահայտի ձեր բացասական էմոցիաները, այդ որակը հնարավորություն է տալիս ընտրել բարկության ձևը։ Այսպես, դուք կարող եք բարկության պահին ուղղակի հարձակվել ձեր զուգընկերոջ վրա կամ հանգիստ բացատրել, թե ի՞նչն է հատկապես ձեզ ցավ պատճառել և բարկացրել։ Եվ կարծես վերջին տարբերակը շատ ավելի լավն է», – բացատրում է Ջուլիա Գոթմանը։

Աղբյուրը՝ businessinsider.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականների կարծիքով ամուր հարաբերությունները հիմնված են երկու որակի վրա
Դրական լիցքեր Ձեզ