fbpx

Ս.Կապուտիկյան – Ես քո սիրով, դու՝ ուրիշի

Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:
Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքով դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:
Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ս.Կապուտիկյան – Ես քո սիրով, դու՝ ուրիշի
10 բան, որ ծածուկ փնտրում ենք մեր երկրորդ կեսի մեջ