fbpx

13 Հետաքրքիր փաստ սև անցքերի (խոռոչների) մասին

Սև խոռոչը, ըստ հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերքի մի տեղամաս է, որի գրավիտացիոն դաշտն այնքան հզոր է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող դուրս գալ։ Սև խոռոչը կլանում է իր շուրջը գտնվող ամեն ինչ։ Սա տիեզերական այն երևույթն է, որ մինչ օրս գիտնականների մոտ բազմաթիվ անպատասխան հարցեր է առաջացնում։ Եվ այսպես, 13 հետաքրքիր փաստ այս առեղծվածային տիեզերական օբյեկտի մասին.

1. Սև խոռոչի մակերևույթի ջերմաստիճանը կազմում է 0.000000000000000001 կելվին, իսկ ավելի կոնկրետ -273.149999999999999999 ցելսիուս աստիճան։ Պատճառն այն է, որ այնտեղ ընդհանրապես լույս և ջերմություն չկա:

2. Սև խոռոչի ամենավերջում ձևավորվում է մի սինգուլյար վիճակ, որտեղ նրա ամբողջ զանգվածը սեղմված է մինչև զրոյական չափ:

3. Ըստ Ալբերտ Այնշտայնի (Ալբերտ Էյնշտեյն) գոյություն ունի քառաչափ տարածություն (ժամանակը և մեր եռաչափը), որոնք սև խոռոչի ներսում ուղղակի կանգ են առնում:

4. Սև անցքերի ձգողության ուժը այնքան մեծ է, որ այնտեղից ոչինչ չի կարող դուրս պրծնել, նույնիսկ լուսի ճառագարթը, որի բացարձակ արագությունը կազմում է 299,792,458 մ/վ: Դրա պատճառով է որ նրանք սև են և նրանց սեփական լույսի ճառագայթը չի տարածվում այլուր:

5. Եթե հնարավոր լիներ մեր մոլորակը խտացնեինք այնքան, որ այն դառնար սև անցք ապա նրա տրամագիծը կլիներ 2 սմ, իսկ եթե արեգակը դառնար սև անցք ապա նրա տրամագիծը կլիներ 6 կմ:

6. Սև խոռոչների զանգվածը շատ մեծ է, եթե լիներ 60 կմ տրամագծով մի սև խոռոչ ապա նրա զանգվածը կլիներ արևի զանգվածից տաս անգամ մեծ՝ մոտավորապես 20,000 տրիլիոն տոննա:

7. Ըստ որոշ գիտնականների գոյություն ունեն հսկայական չափերի հասնող սև խոռոչներ (Supermassive black holes) որոնք շատ անգամներ մեծ են մեր արեգակից և նույնիսկ մեր արեգակնային համակարգից, դրանցից մեկը «Աղեղնավոր-Ա»-ն է։ Այն ունի արեգակից 2,600,000 անգամ մեծ զանգված, մոտ 44,000,000 կմ տրամագից և գտնվում է մեր արեգակնային համակարգից 26,000 լտ (լուսատարի) հեռավորության վրա՝ իսկ ավելի ստույգ մեր գալակտիկայի կենտրոնում:

8. Որոշ ֆիզիկոսների, աստղագետների և այլ հետազոտողների կարծիքով հազարավոր աստղից միայն մեկը կարող է դառնալ սև խոռոչ, քանի որ ոչ բոլոր աստղերի զանգվածները կարող են հերիքել:

9. Սև խոռոչը առաջանում է այն ժամանակ, երբ աստղի միջուկային վառելանյութը սպառվում է և սեփական ձգողության ուժի սեղման արդյունքում իվերջո դառնում է սև խոռոչ:

10. Այդ այսպես կոչված «տիեզերքի ուրվականներին» անմիջական դիտարկումով անհնար է հայտնաբերել, դա նման է մութ սենյակում սև կատվին փնտրելուն, սակայն երբ այդ «տիեզերական հրեշն» սկսում է աստղեր կուլ տալ, այդ  ընթացքում վերջիններս սկսում են մեծ  արագությամբ պտտվել իրենց առանցքի շուրջը և հզոր ռադիոճառագայթներ արձակել (կարծես իրենց վերջին «ճիչն» են արձակում), որը ռադիոդիտակներով հնարավոր է գրանցել:

11. Սև խոռոչ հասկացությունը 1969 թ.-ին ներմուծել է ամերիկացի գիտնական Ջոն Ուիլերը:

12. Սև խոռոչի արտաքին չափերը սահմանափակվում են այսպես կոչված պատահույթի հորիզոնով, որտեղից այն կողմ, ըստ էության , մթին դատարկություն է:

13. Համաձայն քվանտային ձգողության տեսության սև խոռոչները իվերջո վերածվում են սպիտակ խոռոչների որոնցից մինչև այսօր չի հայտնաբերվել և դրանք սև խոռոչների հակապատկերներ են՝ որտեղ հնարավոր է մտնել դրսից և այնտեղից ոչինչ չի կարող դուրս գալ: Սպիտակ խոռոչները աստղերի ամենավերջին փուլն է:

Հրապարակման ներկայացրեց՝ Արսեն Վարդանյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
13 Հետաքրքիր փաստ սև անցքերի (խոռոչների) մասին
ԹԵՍՏ. Ազնիվ պատասխանեք 11 հարցերին և իմացեք, թե որ գիտության մեջ եք ուժեղ