fbpx

«Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վիրավորել են»։ Իմաստուն ԱՌԱԿ օձի մասին

Մի կորցրեք Ձեր բարի սիրտը…

Մի մարդ օձ է տեսնում, որը մահանում էր կրակների մեջ։ Նա որոշում է փրկել օձին։ Երբ նա անում է դա՝ օձը խայթում է նրան՝ անդիմանալի ցավ պատճառելով։ Մարդը մի կողմ է շպրտում օձին և վերջինս կրկին հայտնվում է կրակների մեջ։

Տղամարդը վերցնում է երկաթյա ձող, հանում օձին կրակների միջից և փրկում նրա կյանքը։

Հետևողներից մեկը մոտենում է մարդուն և հարցնում.

– Այս օձը խայթեց քեզ, ինչո՞ւ ես կրկին փրկում նրան։

Մարդը պատասխանում է.

– Սողունի բնույթն է այդպիսին՝ խայթել, բայց դա չպետք է փոխի իմ բնույթը՝ օգնել։

Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է։

Մի կորցրեք Ձեր բարի սիրտը, բայց սովորեք նաև զգուշություն ցուցաբերել։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4.6 из 5 )
MediaMag
«Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ Ձեզ վիրավորել են»։ Իմաստուն ԱՌԱԿ օձի մասին
Դժվարին Թեստ
ԹԵՍՏ «Էրուդիտ». Կկարողանա՞ք պատասխանել այս բարդ հարցերին