fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը․

ԽՈՅԵՐ

Ինչ-որ մեկը ձեր և ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա կարող է և մերժել՝ ելնելով այս կամ այն օբյեկտիվ պատճառներից:

ՑԼԵՐ

Սիրելիի հետ առկա խնդիրների լուծման համար ձեզ կօգնեն պարադոքսալ որոշումները: Որքան անսպասելի լինի այն, ինչ դուք կորոշեք, այդքան լավ այն կաշխատի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Բարենպաստ ժամանակ է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դուր չգա այդ գործընթացը, միևնույն է, միասին դուք ավելի արագ կկողմնորոշվեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Դուք հոգեբանական շտապ-օգնություն կլինեք ձեր սիրելիի համար: Հենց ձեր ուսերին կբարդվի նրա փոխարեն նրա բարոյական, հագևոր խնդիրնեը լուծելու պատասխանատվությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ արագացնել իրադարձությունները: Եթե սեր խոստովանեք ձեր սիրելիին, ապա ի՞նչ կմնա վաղվա համար: Առաջին խոստովանությունը և համբույրն այնպիսի բաներ են, որոնք պետք է զգուշորեն վատնել:

ԿՈՒՅՍԵՐ

Բարեհաջող ժամանակ է, որպեսզի ձեր սիրելիին ինչ-որ նոր բան սովորեցնեք: Եղեք բարի, բայց պահանջկոտ ուսուցիչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Սիրելին ձեզ երկար կպատմի միասին անցկացրած ժամանակահատվածի արդյունավետության մասին, ինչը ձեզ այդքան էլ հետաքրքիր չի լինի: Չարժե, սակայն, վստահել առաջին զգացողություններին: Միգուցե ավելի ուշ ձեր հետաքրքրությունն արթնանա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Դուք անգին զրուցակից կլինեք, այդ իսկ պատճառով բոլոր նրանք, ում համար դուք թանկ կլինեք, հերթ կկանգնեն իրենց հոգում եղածը ձեր առջև բացելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Փորձեք վերհիշել, թե արդյոք ձեր և ձեր սիրելիի համար կարևոր ժամանակաշրջան չէ: Եթե պարզվի, որ ոչ, այնուամենայնիվ, փորձեք օրերը տոն դարձնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ գրավել սիրելիի ուշադրությունը ինչ-որ անսովոր եղանակով: Օրինակ՝ անսովոր հագուստով, պահվածքով կամ էլ՝ անտարբերությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ եք դուք նրանից ցանկանում և ինչու, քանի որ ձեր քայլերը նրա համար գաղտնիքի պես կլինեն:

ՁԿՆԵՐ

Սիրելին կփորձի ձեզանից ինչ-որ գաղտնիք կորզել, որը ձեզ համար այդպիսին չի լինի:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը
Բնական գեղեցկությունն ընդդեմ սիլիկոնի: Ինչպիսի տեսք ունեին 80-ականների իսկական գեղեցկուհիները