fbpx

15 պրոբլեմ, որոնք կարելի է լուծել երաժշտության ճիշտ ընտրությամբ

Շատ մարդիկ գիտեն որ երաժշտությունը օգտակար է: Բայց շատերը չգիտեն, որ այն բացի հաճույք և ուրախություն պատճառելուց, կարող է լինել առողջարար և կյանքում հաջողություններ բերել:

Ահա 15 զարմանահրաշ էֆեկտներ մեր մարմնի և գիտակցության վրա՝ ճիշտ ընտրված երաժշտության շնորհիվ.

1. Օգնում է Ձեզ քնել և քունն առնել

Դասական երաժշտությունը նպաստում է առողջ քնին: Ընդ որում լավագույն ձևով այն օգնում է անքնությունից՝ ուսանողներին, այսինքն երիտասարդներին:

Միանշանակ սա անքնության դեմ լավագույն տարբերակն է: Հատկապես դեղահաբերի հետ համեմատած:

2. Ձերբազատվել սթրեսերից

Սիրելի երաժշտության երկար լսումը օգնում է ազատվել սթրեսերից: Բանը նրանում է, որ այն խթանում է օրգանիզմի սթրեսերի բիոքիմիական ռեդուկտորները: Երաժշտությունն լսելու ընթացքում արտադրվում է էնդորֆիններ և Դուք սկսում եք Ձեզ ավելի հանգիստ զգալ:

3. Օգնում է կոնտակտի մեջ մտնել ինքներդ Ձեզ հետ

Երաժշտությունը կարող է օգնել Ձեզ հասնել ենթագիտակցական խորքերը: Այնպես որ, եթե ուզում եք լինել միայնակ ինքներդ Ձեզ հետ և հասնել սեփական մտքերին, որպեսզի դասավորել դրանք համապատասխան դարակներով, միացրեք երաժշտություն, բայց ոչ բարձր: Գերադասելի է երաժշտություն առանց խոսքերի: Այն կօգնի:

4. Երաժշտությունը ցավազրկող է

Երաժշտությունը կարող է թուլացնել ցավի հաճախականությունը: Այն թուլացնում է Ձեր զգայական ընկալումը և «շեղում» ցավից:

5.  Պայքարում է անհանգստության դեմ

Երբ մենք անհանգիստ ենք, ապա ամենալավ տարբերակը երաժշտություն միացնելն է: Այն ուղեղի վրա նույնքան ազդեցություն է թողնում, որքան մերսումը օրգանիզմի վրա:

6. Հեծանվորդների և վազորդների համար գործում է որպես մոտիվատոր

Գիտնականները փորձարկում են կատարել և հաստատել, որ հեծանվորդները, ովքեր ոտնակները պտտելուց երաժշտություն են լսում, ընդհանուր առմամբ ավելի արագ են ընթանում, քան նրանք, ովքեր երաժշտություն չեն լսում:

Նույն էֆեկտն է դիտվում նաև այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության և սպորտային մարզումների ժամանակ: Մասնավորաբար՝ հաստատված է, որ երաժշտությունը օգնում է վազորդներին լինել ավելի դիմացկուն:

7. Օգնում է ավելի արագ վերականգնվել մարզումներից հետո

Ապացուցված է, որ Ձեր մարմինը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ավելի արագ է վերականգնվում, երբ Դուք լսում եք Ձեր սիրելի երաժշտությունը:

8. Պայքարում է տխրության դեմ

Հետազոտողները հայտնաբերել են, որ երաժշտությունը էֆեկտիվ կերպով ճնշում է դեպրեսիայի սաղմնային ախտանիշները, բայց ծայրահեղ կարևոր է ճիշտ ընտրել ժանրը: Բոլորից լավ տրամադրությունը բարձրացնում է մեդիտացիայի համար նախատեսված դասական երաժշտությունը: Իսկ ահա ծանր մետալը, կամ տեխնոն չեն կարող հեռացնել վատ մտքերը:

9. Բարելավում է արյունատար անոթների աշխատանքը

Ապացուցված է, որ երաժշտությունը հրաշալի կանխարգելիչ է սրտի և արյունատար հիվանդությունների դեմ: Իսկ ամբողջ բանը նրանում է, որ այն բարելավում է արյան հոսքը:

10. Կսովորեցնի Ձեզ նորից քայլել

Ֆինական հետազոտությունները ցույց են տվել, որ այն հիվանդները, որոնք ուղեղի կաթված էին տարել, ավելի արագ էին ապաքինվում և ավելի արագ էին վերականգնվում օրգանիզմի շարժողական ֆունկցիաները, երբ հիվանդանոցում, օրվա մեջ ամենաքիչը 2 ժամ երաժշտություն էին լսում:

11. Ստիպում է Ձեզ ճնշման տակ ավելի լավ աշխատել

Արագ, էներգետիկ երաժշտությունը օգնում է պայքարել ծանր աշխատանքային օրից հետո առաջացած սթրեսի դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ բասկետբոլիստներին, խաղից առաջ երաժշտություն լսելը՝ օգնում է ազատվել սթրեսից և կենտրոնանալ խաղի վրա:

12. Օգնում է Ձեզ վայելել կերակուրը

Ռեստորաններում կամ խոհանոցում հնչող ֆոնային երաժշտությունը օգնում է Ձեզ ուտել կերակուրը ավելի դանդաղ և դրանից ավելի մեծ հաճույք ստանալ: Այն բառացիորեն օգնում է շտկել Ձեր համային ռեցեպտորները:

13. Բարելավում է ուղեղի կոգնիտիվ ունակությունները

Երաժշտությունը, անխոս, բարդ մտային պրոցեսի ընթացքում օգնում է ավելի լավ կենտրոնանալ: Իսկ դա նշանակում է, որ բարելավում է արդյունավետությունը՝ արտադրողականությունը:

Կա նաև հետազոտություն, որը ապացուցում է, որ երաժշտությունը կարող է մեծացնել Ձեր ճանաչողական ունակություններն այնպես, ինչպես բարելավում է էմոցիոնալ վիճակը:

14. Երաժշտությունը կարող է տալ նույն էֆեկտը, ինչ մեդիտացիան

Դանդաղ երաժշտությունը ազդում է Ձեր ուղեղի ալիքների արագության վրա: Նույն էֆեկտն է նկատվում մեդիտացիայի և հիպնոսի դեպքում:

Բուժական էֆեկտը՝ ուղիղ է, Դուք դառնում եք ավելի հանգիստ:

15. Օգնում է վերականգնվել վիրահատական միջամտությունից հետո

Հետազոտությունները ցույց են տվեկ, որ սիրտանոթային վիրահատության բաժնի հիվանդները, ծանր վիրահատությունից հետո ավելի արագ են վերականգնվում և այդքան էլ չեն անհանգստանում վիրահատության արդյունքներից, եթե հիվանդասենյակում երաժշտություն է հնչում: Դանդաղ և հանգիստ թրեքերը հանում են հետվիրահատական սթրեսերը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
15 պրոբլեմ, որոնք կարելի է լուծել երաժշտության ճիշտ ընտրությամբ
Հսկայական մարիոնետներով ցնցող, ապշեցնող շոու