Դուք երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք եղունգի հիմքին գտնվող փոքրիկ սպիտակ կիսալուսնին։ Պարզվում է դա եղունգի անչափ կարևոր և զգայուն մաս է, որի մասին պետք է հոգ տանել։
Այն կոչվում է «Լունուլա», լատիներենից թարգմանած՝ նշանակում է փոքրիկ լուսին, լուսինիկ կամ փոքրիկ մանգաղ։
Դա եղունգի հիմքի տեսանելի մասն է և, եթե այն վնասված է, այդպիսին կլինի նաև ամբողջ եղունգը։
Այն ամենից լավ դիտվում է բութ մատին։ Մասնագետները պնդում են, որ դրանով կարելի է դատողություններ անել նույնիսկ մարդու առողջության մասին։
Համաձայն չինական բժշկության, այդ մասի բացակայությունը կարող է վկայել անեմիայի կամ սննդային անբավարարվածության մասին։ Իսկ դրա բաց կապտավուն երանգը կարող է վկայել դիաբետի մասին։
Լունուլայի վրա կարմիր կետիկները խոսում են սրտանոթային համակարգում պրոբլեմների առկայության մասին։ Լունուլայի բացակայությունը կարող է վկայել նաև օրգանիզմի թունավորվածության մասին։
Նեյլ արտի թրենդսեթերները նույնպես աչքաթող չեն արել լունուլան և թողարկել են մանիկյուրի վարիացիայի մի ամբողջ ալիք։