fbpx

Այս լճում չի թույլատրվում լողալ և ահա թե ինչու

Սա Երկիր մոլորակի ամենագեղեցիկ և առաջին հերթին ամենամաքուր լիճն է։

Ցավոք սրտի, այստեղ լողալն արգելված է։ Սակայն դիտելով այս լուսանկարներն՝ այդ ցանկությունն է առաջանում։

Բնապատկերը կարծես կտավից լինի՝ Նոր Զելանդիայի Հարավային կղզում է գտնվում բնության վերջին անձեռնմխելի մնացած անկյունը։

1

Մնացուկային անտառներ, կախված ժայռեր և ջրվեժներ՝ ցնցող բազմազանություն և ուղղակի հրաշալի լանդշաֆտ։

2

Եվ ահա այնտեղ, խորը լեռներում է գտնվում մաքրամաքուր աղբյուրներից սնվող աշխարհի ամենամաքուր և պարզ լիճը։

3

Կապույտ լիճը (կամ Նոր Զելանդիայի բնիկների, մաորիների լեզվով՝ Rotomairewhenua) գտնվում է Հարավային կղզու Նելսոն լեյքս ազգային պարկում։

4

Այս լճում ջուրն այնքան մաքուր է, որ սուզվելիս հնարավոր է բավական հեռուն տեսնել։

5

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս ջրում, տեսանելիության հեռավորությունը՝ 17 մետր է։

6

Համեմատության համար՝ թորած ջրում այդ ցուցանիշը կազմում է մոտավորապես 18 մետր։

7

Այս լուսանկարում երևում է՝ ջուրը լճում այնքան թափանցիկ է, որ այն դժվար է տարբերել օդից։

8

Բնության պահպանության պատճառով, լճում լողալը արգելված է։

9

Միայն գիտնականները կարող են ստանալ հատուկ թույլատվություն լճում սուզվելու համար, որպեսզի լուսանկարներ անեն, ինչպիսին, օրինակ սա է.

10

Զբոսաշջիկներին թույլ է տրվում յուրաքանչյուր ժամանակ զբոսնել ափով։

11

Այսպիսի լուսանկարները շատ երկար են պահպանվում հիշողության մեջ, ինչպես կտավի բնապատկերը։

12

Դու նույնպես զգո՞ւմ ես այն ուժն ու հանգստությունը, որոնք դուրս են ժայթքում այս լուսանկարներից։ Մեր մոլորակում դեռևս պահպանվել են անկյուններ, որտեղ պահպանվել է բնության գեղեցկությունը և մեզնից է կախված դրանց պահպանությունը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս լճում չի թույլատրվում լողալ և ահա թե ինչու
Աշխարհի վերջ: Պատմություն չհաջողված կանխագուշակումների մասին