Հին ժամանակներից պարֆյումը համարվում է գեղեցկության, սեքսուալության, բարձր ոճի և հաջողակ լինելու հոմանիշ: Բայց գեղեցկության կայսրությունում գոյություն ունեն տարօրինակ բույրեր, որոնք կարող են զարմանք առաջացնել, իսկ երբեմն էլ զզվանք:
1. Մարմնային հեղուկներ
Etat Libre d’Orange ֆրանսիական ընկերությունը ստեղծել է Magnifiques անվանմամբ օծանելիք, որը բուրում են ինչպես արյունը, քրտինքը, սերմնահեղուկը և թուքը:
2. Սպիտակ Շոկոլադ
Opus Oils-ի White Chocolate Delight օծանելիքը իր բաղադրիչների թվում պարունակում է, ինչպես դժվար չէ կռահել անվանումից՝ սպիտակ շոկոլադ:
3. Ծխախոտ
Demeter-ի Pipe Tobacco օծանելիքի բույրը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են ծխամորճի լավ ծխախոտի բույրը: Սակայն ըստ երևույթին դրանք պոպուլյար չեն չծխողների շրջանում:
4. Վրիժառուներ
JADS International պարֆյում արտադրող ընկերությունը թողարկել է օծանելիքների շարք «Մարվելի վրիժառուները» անվանմամբ: Ինչպես պնդում է գովազդը, այս գերբնական բույրերը յուրաքանչյուր մարդու մեջ գերհերոս կարթնացնեն:
5. Փոպկորն
Եվս մեկ անսովոր բույր Demeter ընկերությունից՝ փոպկորն, որը դուր կգա այն մարդկանց, ովքեր սիրում են կինոթատրոններում փոպկորն խրթխռթացնել:
6. Թուղթ
Steidl-ի Paper Passion-ը փոխանցում է թղթի և թանաքի բույրը: Անկասկած, սա անփոխարինելի բույր է գրադարանավարների, գրողների և գրավաճառների համար:
7. Ավտոտնակ
Հանրահայտ Comme Des Garcons բրենդը ստեղծել է Garage անվանումով օծանելիք, որում միախառնված են ալդեհիդների, կերոսինի, կաշվի և պլաստիկի բույրերը: Այս պարֆյումը, անկասկած, դուր կգա բոլոր ավտոսիրողներին:
8. Օմար
Lobster օծանելիքները բուրում են այնպես, ինչպես խեցգետնակերպերը:
9. Ձիեր
For Strange Women-ի օծանելիքների հավաքածույում գոյություն ունի Horse անվանումով պարֆյում, որը բուրում է ինչպես ձին, խոտն ու վարսակը:
10. Դժողքի բույրը
Odette-ի Green Pepper տարօրինակ օծանելիքը բուրում է ինչպես փտող մթերքը:
11. Հուղարկավորություն
Հերթական տարօրինակ բույրը Demeter-ից: Funeral Home, որը իրենից ներկայացնում է շուշանի, մեխակի, թրաշուշանի, քրիզանթեմի, կարմրափայտի, արևելյան գորգի բույրերի խառնուրդ:
12. Բուխարի
Demeter-ի Fireplace-ը նույնությամբ փոխանցում է այն բույրը, որով ներծծվում է հագուստը, երբ երկար ժամանակ նստում ես բուխարու առջև:
13. Հող
Demeter-ի երեք տեսակի օծանելիքները՝ Dirt, Grass և Wet Garden, փոխանցում են բնության՝ հողի, խոտի, անձրևից հետո այգու բույրը:
14. Սուրճ
Նրանք, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց սուրճի՝ կսիրեն Demeter-ի Espresso պարֆյումը: Այժմ սուրճի բույրը միշտ կլինի Ձեր կողքին:
15. Կրկես
L’Artisan Parfumeur-ը վաճառքի է հանել Dzing օծանելիքները, որոնք բուրում են ինչպես կրկեսը: Բույրում համակցված են կարամելով խնձորի, արտիստների քրտնքի, փղերի և կաշվե նստարանների բույրերի նոտաները:
16. Հեշտոց
VULVA Original՝ օծանելիք, որն ունի հեշտոցի հոտ: Ավելացնելու կարծես ոչինչ այլևս չկա:
17. Կանեփ
Այս անգամ Demeter ընկերությունը որոշել է զարմացնել բոլորին՝ թողարկելով Cannabis Flower բույրը: Դժվար չէ կռահել ինչ բույր ունեն այս օծանելիքները:
18. Խրճիթ անտառում
November in the Temperate Deciduous Forest՝ բույր For Strange Women-ի հավաքածույից, որը փոխանցում է անտառի խրճիթի, թափված տերևների, սառը անձրևոտ գիշերվանից հետո ծառերի խեժի բույրը:
19. Բուտերբրոդ
Flame Burger King-ից օծանելիքները ամենայն հավանականությամբ նախատեսված են իսկական գուրմանների համար: Դրանք բուրում են ինչպես խորոված միս:
20. Կապույտ բորբոսով պանիր
Երևի բոլորը գիտեն կապույտ բորբոսով պանրի յուրատեսակ բույրը: Հարց է ծագում, ո՞վ կուզեր այսպես բուրեր:
21. Սուրբ ջուր
Demeter-ը չի դադարում զարմացնել իր տարօրինակ բույրերով: Այս անգամ դիմավորեք՝ Holy Water, որը անմիջապես հիշեցնում է եկեղեցու և եկեղեցական արարողությունների մասին:
22. Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք
Վերջերս ամերիկյան ընկերությունը արտադրել է յուրատեսակ օծանելիք, որը ԴՆԹ տեխնոլոգիաների օգնությամբ հաղորդում է օծանելիքին հաճախորդի ինդիվիդուալ բույրը: Յուրաքանչյուր մարդ կարող է ձեռք բերել իր իսկ բույրը օծանելիքի տեսքով:
23. Խոզապուխտ
Եթե բուրգերի բույրը (նայեք կետ 7) չի բավարարում ախորժակ գրգռելու համար, օգնության են հասնում Bacon от Fargginay օծանելիքները, որոնք բուրում են ինչպես տապակած խոզապուխտ:
24. Թխվածք «Հրեշտակների կերակուր»
Demeter-ի (ա՜խ, նորից այս անունը) Angel Food օծանելիքը բուրում է հավկիթի սպիտակուցի, շաքարի, վանիլի և կոկոսի բույրով: Միգուցե որևէ կին կցանկանա՞ համեղ թվալ:
25. Apple ընկերությունը
Համակարգիչների և հեռախոսների հանրահայտ արտադրողը որոշել է թողարկել Air Aroma անվանմամբ օծանելիք, որոնք բուրում են ինչպես պլաստիկը, տպիչի ներկը և ալյումինը: