✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

ԹԵՍՏ. Այն, թե որ ժամին եք սովորաբար արթնանում՝ շատ բան կարող է պատմել ձեր մասին

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Քունը շատ բան է որոշում մեր կյանքում և սովորաբար մեր մասին շատ բան կարող են պատմել մեր սովորությունները կապված քնի հետ։ Այն թե երբ եք պառկում քնելու, ինչպես եք քնում և քանիսին եք սովոր արթնանալ՝ նույնպես բնութագրում են Ձեզ որոշակի կողմից։

04:00 և ավելի շուտ

Հավանական է՝ ձեր կյանքը լի է սթրեսներով, դուք ատում եք ձեր աշխատանքը և ղեկավարին, սակայն չեք կարող աշխատանքից դուրս գալ, քանի որ պետք է գումար վաստակեք:

05:00

Դուք չափազանց պունկտուալ եք, վախենում եք ուշանալ: Չափից դուրս շատ եք սուրճ ըմպում:

06:00

Դուք շատ կարգապահ անձնավորություն եք: Անգամ եթե ձեր աշխատանքը ուշ է սկսվում, դուք սիրում եք օրը վաղ սկսել, գուցե առավոտյան վազում եք կամ սպորտով զբաղվում: Դուք կարողանում եք ճիշտ կազմակերպել ձեր օրը:

07:00

Դուք կազմակերպված մարդ եք: Անկախ նրանից, թե երբ է ձեր աշխատանքը, դուք մի փոքր շուտ եք արթնանում: Դուք հանգիստ հասցնում եք ձեզ կարգի բերել և նախաճաշել:

08:00

Դուք 9:00-ից 18:00-ն աշխատողների կատեգորիայից եք: Ձեր կյանքը բավականին ձանձրալի է և միատարր: Ձեզ ճնշվում է ձեր աշխատանքը, ինչն էլ ազդում է ձեր ընտանեկան կյանքի վրա:

09:00

Դուք 40-ժամյա աշխատանքային շաբաթ ունեք, սակայն անկազմակերպ եք: Արթնանալուց առաջ դուք առնվազն 2 անգամ անջատում եք զարթուցիչը: Դուք շարունակ բողոքում եք աշխատանքից և երազում արձակուրդի մասին:

10:00

Դուք ստեղծագործ բուերի դասին եք պատկանում: Սկզբում մինչև գիշերվա ժամը 2-3-ը արթուն եք մնում աշխատելով, իսկ ապա առավոտյան քնում: Սա ձեզ համար օգտակար է, քանի որ բոլոր լավագույն մտքերը գալիս են գիշերը:

11:00

Այս ժամին սովորաբար արթնանում են գիշերային հերթափոխով աշխատողները: Այդ պարագայում ոչ մի աննորմալ կամ արտառոց բան չկա այս ժամին արթնանալու մեջ:

12:00 և ավելի ուշ

Դուք ողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առաջ, գիրք եք կարդում կամ էլ հեռուստացույց դիտում, և այսպես մինչև 05:00-ն: Հավանաբար դուք ֆաստ ֆուդի և այլ անառողջ սննդի սիրահար եք:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
ԹԵՍՏ. Այն, թե որ ժամին եք սովորաբար արթնանում՝ շատ բան կարող է պատմել ձեր մասին
Այս աղջիկը կատարում է դիմահարդարում, որն ուղղակի ֆանտաստիկա է հիշեցնում
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց