Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կյանքի ուղեցույց տիբեթյան իմաստուններից

Կյանքի ուղեցույց տիբեթյան իմաստուններից

Եթե մարդ հետևի տիբեթյան իմաստունների այս ուղեցույցին, կատարի կետերից գոնե մի որոշ մասը, ապա նրա կյանքը շուռ կգա 180 աստիճան դեպի լավը: Եվ այսպես, կյանքի իմաստություններ.

1. Դո՞ւր է գալիս՝ ասա՛:

2. Դուր չի՞ գալիս՝ նորից ասա:

3. Կարոտո՞ւմ ես ինչ-որ մեկին՝ զանգիր:

4. Հասկանալի չէ՞, հարցրու:

5. Ուզո՞ւմ ես հանդիպել՝ հրավիրիր:

6. Ինչ-որ բա՞ն ես ցանկանում՝ խնդրիր:

7. Երբեք մի վիճի:

8. Ուզո՞ւմ ես հասկացված լինել՝ բացատրիր:

9. Եթե մեղավոր ես՝ մի անգամից ասա այդ մասին և մի արդարացիր:

10. Միշտ հիշիր, որ ամեն մեկն իր ճշմարտությունն ունի և պարտադիր չէ, որ այն համընկնի քոնի հետ:

11. Մի շփվիր վատ մարդկանց հետ:

12. Ամենակարևորը կյանքում սերն է՝ մնացածը սին բաներ են:

13. Մարդու պրոբլեմները հենց իր գլխում են:

14. Շրջապատող աշխարհը ոչ չար է և ոչ էլ բարի, նրա համար միևնույնն է կա՞ս դու, թե՞ ոչ:

15. Փորձիր հաճույք քաղել յուրաքանչյուր իրադրությունից:

16. Միշտ հիշիր, որ այլ կյանք քեզ տրված չէ:

17. Մի եղիր ձանձրալի:

18. Հիշի՛ր, որ դու ոչ ոքի ոչինչ պարտական չես:

19. Հիշի՛ր, որ ոչ ոք քեզ պարտական չէ:

20. Աշխարհը ճանաչելու համար մի խնայիր ոչ ժամանակդ, և ոչ էլ փողերդ:

21. Կյանքում հույսդ դիր միայն քեզ վրա:

22. Հավատա զգացմունքներիդ:

23. Կանանց հետ (ինչու չէ՝ նաև տղամարդկանց հետ), ինչպես երեխաների հետ՝ եղի՛ր համբերատար և մի փոքր զիջող:

24. Երբ վատ տրամադրություն ունես, հիշի՛ր, որ եթե մահանաս, ապա դա էլ չես ունենա:

25. Ապրի՛ր այսօրով, որովհետև երեկը այլևս չկա, իսկ վաղը միգուցե այլևս չգա:

26. Իմացի՛ր, որ այսօրը ամենալավ օրն է:


Загрузка…

կարդացեք նաև

10 պատճառ, թե ինչու ցանկությունները չեն իրականանում

Հրաշալի կլիներ չէ՞, որ ծափ տայիր և ցանկություններն անմիջապես իրականանային: Բայց ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում կարճ ժամանակում իրականացնել մտահղացումները: Ինչո՞ւ ցանկությունները չեն...

Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»

Քրիստինե Պեպելյան՝ «Էլի կընտրեմ քեզ»․ Տեսահոլովակի պրեմիերա։ Երգչուհին ինստագրամի իր էջում ազդարարել է տեսահոլովակի պրեմիերան և գրել․ «Ծնունդդ շնորհավոր իմ սեր»։ Տեսահոլովակը՝ ստորև https://youtu.be/KAKXtnDcAMw Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար...

Կենդանակերպի 5 վտանգավոր, ճակատագրական կանայք

Աստղաբանները պնդում են, որ կնոջ բնավորությունն ամբողջությամբ կախված է նրանից, թե որ Կենդանակերպի նշանի տակ է նա ծնվել: Բոլոր Կենդանակերպի նշաններից առանձնանում են մի...

ԹԵՍՏ․ Եթե ճիշտ պատասխանեք մեր բոլոր հարցերին՝ կնշանակի, որ իզուր չեք ստացել բարձրագույն կրթություն

Հարգելի ակտիվիստներ: Մենք անգործ չենք նստել և ստեղծել ենք Ձեզ համար ևս մեկ ընդհանուր գիտելիքներին վերաբերող թեստ: Այս ամենի մասին դուք կարող եք լսած...

Պատմությունից 20 աբսուրդային փաստ, որոնց դժվար է հավատալ

Հավանաբար շատերդ եք պատմությունից լսել աբսուրդային ինչ-որ բան, այնպիսի փաստեր, որոնք հեշտությամբ կարող են սուտ թվալ: Եվ այդպիսի օրինակներ շատ են: Ահա դրանցից մի...