Նյու Յորքյան մետրոի հնացած վագոնները խորտակում են օվկիանոսում: Թվում է թե սա էկոլոգիական մեծ խախտում է, որը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների:
Սակայն պետք չէ շտապել եզրակացություններով, քանի դեռ չեք նայել բոլոր լուսանկարները: Այս գործողությունն ունի իր նպատակը, ընդ որում՝ բավական օգտակար:
Նյու Յորքում գտել են յուրատեսակ մեթոդ, մետրոի վնասված վագոններից ազատվելու համար:
Բեռնատար նավը բեռնում են վագոններով և վագոնները գցում խորը օվկիանոսի մեջ:
Վագոնները օվկիանոս գցելու համար օգտագործում են հատուկ տեխնիկա:
Վագոնները մեկը մյուսի հետևից անհետանում են ջրի տակ:
Ուտիլավորման այս ձևը կարող է թվալ անմիտ և վնասակար, բայց դրանում կա հատուկ նպատակ:
Ամեն մի վագոն գրավում է իր յուրահատուկ տեղը օվկիանոսի էկոհամակարգում:
Ժամանակի ընթացքում, վագոնները կպատվեն միկրոօրգանիզմներով, որոնք կստեղծեն այնտեղ արհեստական կորալային րիֆեր:
Ամեն մի մետաղական խողովակ, ամեն մի անկյունը շուտով կդառնան կորալային էկոհամակարգի մի մասը:
Այսպիսի տեսք կունենա այն 5 տարուց:
…իսկ ահա թե ինչ կլինի 10տարի հետո: