Այս ամանորի սիմվոլները պատրաստված են սայլերից, շշերից, սվարովսկի քարերից, վիսկիի տակառներից և այլն: Դրանք հասնում են հսկայական չափսերի կամ ոչ այդքան, որոշները արժեն 11 մլն. դոլար, որոշները ջրի վրա են, որոշները ջրի տակ, գեղեցիկ են կամ հազվագյուտ տգեղ: Դրանք այնքան անսովոր են, որ մտել են պատմություն:
Եվ այսպես, աշխարհի ամենաանսովոր տոնածառները.
1. Մեխիկո, Մեքսիկա: Այս հսկայական տոնածառը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Բարձրությունը՝ 110.35 մ, տրամագիծը՝ 35 մ, ընդհանուր քաշը՝ 330 տոննա.

2. Գուբիո, Իտալիա: 500 լամպերից բաղկացած եղևնին փռված է Ինժինո լեռան վրա՝ 800մ երկարությամբ և 400 մետր լայնությամբ.

3. Մադրիդ, Իսպանիա: Տոնածառ ի պատիվ հանրահայտ խաղ արկադա՝ Pac-Man-ի.

4. Սանտա-Մոնիկա, ԱՄՆ: 10 մետրանոց եղևնի խանութի սայլակներից.

5. Հոնգկոնգ, Չինաստան: Ամանորյա տոնածառ սվարովսկի քարերով.

6. Լոնդոն, Մեծ Բրիտանիա: Ծառ՝ Lego-ի 600 000 խորհանարդներից.


7. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա: Տոնածառ Ռոդրիգո դե Ֆրեյտաս գետի վրա՝ բարձրությամբ 28 հարկանի շենքի և 542 տոննա քաշով.

8. Աբու Դաբի ԱԷ: 11 մլն. դոլլար արժողությամբ տոնածառը զարդարված է հանրահայտ ոսկերչական ընկերությունների զարդերով.


9. Լինչբուրգ, Թենեսի Նահանգ, ԱՄՆ: Եղևնի պատրաստված Jack Deniel’s վիսկիի 140 տակառներից.

10. Պուեբլա, Մեքսիկա: Տոնածառը կվառվի, միայն եթե պտտես հեծանիվի ոտնակները.

11. Կաունաս, Լիտվա: Տոնական ծառ պատրաստված 40 000 պլաստիկ շշերից.

12. Լիմա, Պերու: Տոնածառ 98 կգ կարտոֆիլից.

13. Մանիլա, Ֆիլիպիններ: Եղևնին ջրի տակ.

14. Սիդնեյ, Ավստրալիա: Տոնածառ, որի մասին երազում է յուրաքանչյուր հեծանվորդ.

15. Նիցցա, Ֆրանսիա: Տեղացիները որոշել են չսահմանափակվել մեկ եղևնիով.









