Յուրաքանչյուր մարդ ունի մի առանձնահատուկ շնորհ, որով տարբերվում է մյուսներից։ Ըստ նումերոլոգիայի՝ ծննդյան ամսաթվի միջոցով կարելի է բացահայտել այդ շնորհը։ Ոմանք կարողանում են ոգեշնչել ուրիշներին, մյուսներն օժտված են ուժեղ ինտուիցիայով, ստեղծագործական տաղանդով կամ մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու ունակությամբ։
Ինչպես գրում է Parade պարբերականը, նումերոլոգիայում ծննդյան յուրաքանչյուր ամսաթվին վերագրվում է որոշակի խորհրդանշական էներգիա։ Համարվում է, որ հենց այդ էներգիայով են պայմանավորված մարդու բնական ունակություններն ու շրջապատի վրա նրա ազդեցությունը։
Ձեր թաքնված շնորհը պարզելու համար բավական է իմանալ, թե ամսի քանիսին եք ծնվել։ Ծննդյան ամիսն ու տարին այս դեպքում նշանակություն չունեն։
Գտեք Ձեր ծննդյան օրը ստորև ներկայացված խմբերում և իմացեք, թե ինչ առանձնահատուկ շնորհ են Ձեզ վերագրում նումերոլոգները։
Ամսի 1-ին, 10-ին, 19-ին կամ 28-ին ծնվածներ. ամեն ինչ նորից սկսելու շնորհ
Այս օրերին ծնված մարդիկ կարողանում են հեշտությամբ նոր էջ բացել իրենց կյանքում։ Նրանք չեն վախենում անծանոթ իրավիճակներից, հաճույքով նոր գործեր են սկսում և հնարավորություններ են տեսնում նույնիսկ այնտեղ, որտեղ մյուսները միայն խոչընդոտներ են նկատում։
Նրանց ամենամեծ ուժը սեփական ճանապարհով գնալու համարձակությունն է։ Նույնիսկ անհաջողություններից հետո նրանք չեն վախենում ամեն ինչ նորից սկսել և վստահում են սեփական որոշումներին։ Իրենց օրինակով այս մարդիկ ոգեշնչում են մյուսներին չվախենալ փոփոխություններից։ Նրանք նաև հիշեցնում են, որ կյանքը փոխելու համար երբեք ուշ չէ։
Ամսի 2-ին, 11-ին, 20-ին կամ 29-ին ծնվածներ. մարդկանց միավորելու շնորհ
Այս մարդիկ կարողանում են իրենց շուրջ վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել։ Նրանց կողքին յուրաքանչյուրն իրեն լսված ու գնահատված է զգում։ Ընդ որում, դրա համար հաճախ նույնիսկ խոսքեր պետք չեն։
Նումերոլոգների կարծիքով՝ նրանց կախարդական ուժը մարդկանց միջև ջերմ հարաբերություններ հաստատելու կարողությունն է։ Հաճախ հենց նրանք են օգնում պահպանել ընկերությունը, հաշտեցնում են մարդկանց և միավորում տարբեր հայացքներ ունեցողներին։
Նրանց գլխավոր շնորհը սերն ու հոգատարությունն են։ Նրանք կարողանում են զգալ դիմացինի ապրումները, հանգստացնել նրան և անհրաժեշտ պահին աջակցել։
Ամսի 3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին ծնվածներ. ստեղծագործական շնորհ
Այս օրերին ծնված մարդիկ հարուստ երևակայություն ունեն և սիրում են արտահայտել իրենց անհատականությունը։ Նրանք չեն սիրում սահմանափակվել ընդունված կանոններով և հաճախ իրենց գաղափարներն իրականացնելու հետաքրքիր ու անսովոր ձևեր են գտնում։
Նրանց ստեղծագործական ձիրքը կարող է դրսևորվել ամենատարբեր ոլորտներում՝ արվեստից մինչև հետաքրքիր պատմություններ պատմելը։ Նրանք կարող են աչքի ընկնել հումորի զգացումով կամ պարզապես մարդկանց հետ շփվելու յուրահատուկ ձևով։ Նրանց ներկայությամբ նույնիսկ սովորական առօրյան ավելի հետաքրքիր ու գունեղ է դառնում։
Այս մարդկանց գլխավոր առավելությունը պարզ բաների մեջ գեղեցկություն տեսնելու և ուրիշներին ստեղծագործելու ոգեշնչելու կարողությունն է։ Նրանք չեն վախենում արտահայտել իրենց անհատականությունը, և հենց դա էլ նրանց առանձնահատուկ է դարձնում։
Ամսի 4-ին, 13-ին, 22-ին կամ 31-ին ծնվածներ. մնայուն արժեքներ ստեղծելու շնորհ
Ի տարբերություն նրանց, ովքեր տարվում են պահի հնարավորություններով, այս մարդիկ նախընտրում են համբերատար աշխատել հանուն ապագայի։ Նրանք լավ են հասկանում, որ իսկապես կարևոր արդյունքների հասնելու համար ժամանակ և ջանքեր են անհրաժեշտ։
Նրանց ուժը համառությունն ու հետևողականությունն են։ Նրանք կարողանում են նույնիսկ ամենահեռավոր երազանքները կյանքի կոչել։ Ընդ որում, միայն ծրագրեր կազմելով չեն սահմանափակվում, այլ քայլ առ քայլ իրականացնում են դրանք։
Նումերոլոգիայի համաձայն՝ այս մարդիկ իրենց շրջապատում կայունության և հուսալիության զգացում են ստեղծում։ Նրանց առանձնահատուկ շնորհն այնպիսի արժեքներ ստեղծելու կարողությունն է, որոնք երկար տարիներ կպահպանվեն և գուցե նույնիսկ իրենցից հետո մնան։
✦ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ✦
Ձեր ծննդյան ամիսը կբացահայտի Ձեր թաքնված տաղանդները
Գուցե Դուք դեռ չգիտեք, թե ինչի եք ընդունակ։
Ամսի 5-ին, 14-ին կամ 23-ին ծնվածներ. փոփոխությունների շնորհ
Այս օրերին ծնված մարդիկ հեշտությամբ են հարմարվում նոր պայմաններին։ Նրանք չեն սիրում միօրինակությունը, անընդհատ նոր տպավորություններ են փնտրում և հաճախ իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն են ունենում։
Այն, ինչ մյուսներին անկայունություն կամ անորոշություն է թվում, նրանց համար կարող է նոր հնարավորությունների սկիզբ դառնալ։ Նրանք կարողանում են դրական կողմեր գտնել նույնիսկ կյանքի ամենաանսպասելի շրջադարձերում։
Նրանց առանձնահատուկ ուժը փոփոխություններից օգուտ քաղելու և դրանք սեփական զարգացմանը ծառայեցնելու կարողությունն է։ Իրենց օրինակով նրանք ցույց են տալիս, որ անհայտից միշտ չէ, որ պետք է վախենալ։ Երբեմն հենց անսպասելի փոփոխություններն են կյանքում ամենահետաքրքիր իրադարձությունների սկիզբը դառնում։
Ամսի 6-ին, 15-ին կամ 24-ին ծնվածներ. սիրո և հոգեկան վերքերը բուժելու շնորհ
Այս մարդիկ կարողանում են փոխել շրջապատի տրամադրությունը միայն իրենց ներկայությամբ։ Նրանք այնքան ջերմ, հոգատար ու բարեհամբույր են, որ նրանց կողքին մարդիկ ավելի հանգիստ և ապահով են զգում։
Նրանց շնորհը դրսևորվում է անկեղծ աջակցությամբ, մանրուքների նկատմամբ ուշադրությամբ և ջերմ մթնոլորտ ստեղծելու կարողությամբ։ Նրանք հաճախ առանց խոսքերի էլ հասկանում են, թե երբ է մարդուն բարի խոսք կամ օգնություն պետք, իսկ երբ՝ պարզապես մեկը, ով նրա կողքին կլինի։
Նումերոլոգները կարծում են, որ այս մարդկանց առանձնահատուկ ուժը սիրո և կարեկցանքի միջոցով ուրիշների հոգեկան ցավը մեղմելու կարողությունն է։ Երբեմն նրանց ցուցաբերած նույնիսկ ամենափոքր հոգատարությունը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ դիմացինի համար։
Ամսի 7-ին, 16-ին կամ 25-ին ծնվածներ. ինտուիցիայի շնորհ
Այս օրերին ծնված մարդիկ հաճախ նկատում են այն, ինչ մյուսների աչքից վրիպում է։ Նրանց հետաքրքրում են առեղծվածները, տարօրինակ զուգադիպություններն ու այնպիսի իրադարձությունները, որոնց համար առաջին հայացքից դժվար է բացատրություն գտնել։
Նրանք հարուստ ներաշխարհ ունեն և սովոր են իրենց շուրջ կատարվող ամեն ինչի մեջ ավելի խոր իմաստ փնտրել։ Հաճախ հենց ինտուիցիան է օգնում նրանց կողմնորոշվել բարդ իրավիճակներում։
Նրանց գլխավոր շնորհը երևույթների խորքը տեսնելու կարողությունն է։ Այնտեղ, որտեղ մյուսները ոչ մի արտասովոր բան չեն նկատում, նրանք կարողանում են կարևոր հուշումներ գտնել և բացահայտել աննկատ մնացած օրինաչափությունները։
Ձեր հոգևոր ԳԵՐՈՒԺՆ ըստ ԾՆՆԴՅԱՆ ԹՎԻ. Ի՞նչ են թաքցնում թվերը
MEDIAMAG TV
Ամսի 8-ին, 17-ին կամ 26-ին ծնվածներ. երազանքներն իրականություն դարձնելու շնորհ
Այս մարդիկ չեն վախենում մեծ նպատակներ դնելուց։ Ընդհակառակը, որքան հավակնոտ է նպատակը, այնքան ավելի մեծ ոգևորությամբ են նրանք շարժվում դեպի այն։ Նրանք պատրաստ են համառորեն աշխատել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար։
Նումերոլոգիայի համաձայն՝ այս մարդիկ օժտված են առանձնահատուկ կարմայական շնորհով, որը կապված է նախորդ սերունդներից փոխանցված ուժի հետ։ Համարվում է, որ այդ էներգիան օգնում է նրանց համատեղել հարուստ երևակայությունն ու գործելու վճռականությունը։
Նրանց գլխավոր առավելությունը գաղափարները իրական ձեռքբերումների վերածելու կարողությունն է։ Վճռականության և նպատակասլացության շնորհիվ նրանք կարողանում են նոր հմտություններ ձեռք բերել և հասնել այնպիսի արդյունքների, որոնք սկզբում անհնարին էին թվում։
Ամսի 9-ին, 18-ին կամ 27-ին ծնվածներ. ուրիշներին ոգեշնչելու շնորհ
Այս օրերին ծնված մարդիկ ձգտում են հասկանալ կյանքի ավելի խոր իմաստը։ Նրանց համար կարևոր է ոչ միայն սեփական նպատակներին հասնելը, այլև ուրիշների համար օգտակար լինելը։
Նրանց առանձնահատուկ ուժը սեփական փորձով ու իմաստնությամբ կիսվելու, կարևոր գաղափարներին աջակցելու և մարդկանց օգնելու կարողությունն է։ Նրանք կարողանում են այնպես ոգևորել ուրիշներին, որ վերջիններս սկսում են ավելի շատ հավատալ սեփական ուժերին։
Նումերոլոգները կարծում են, որ այս մարդիկ կարողանում են փոխել շրջապատի աշխարհայացքը, ոգեշնչել բարի գործերի և հույս ներշնչել։ Նրանց գլխավոր շնորհը մարդկանց հիշեցնելն է, որ նույնիսկ ամենափոքր դրական փոփոխությունը կարող է մեծ նշանակություն ունենալ։








