Այս մթերքները կօգնեն Ձեզ վերականգնվել ծանր հիվանդություններից կամ գինարբուքի երեկոներից հետո:
Մեղրը մեծացնում է անտիօքսիդանտների քանակը և նպաստում թունավոր նյութերի դուրս բերմանը օրգանիզմից:
Ծնեբեկը կօգնի մարսողական էնզիմների վատ աշխատանքի դեպքում:
Բանանը էներգիայի լավ աղբյուր է: Այս մթերքը պարունակում է կալիում և կօգնի լրացնել օրգանիզմում էլեկտրոլիտների պահուստը:
Էլեկտրոլիտի պահուստը հնարավոր է նաև լրացնել կոկոսի հյութի օգնությամբ:
Երբ Ձեզ մոտ մրսածություն է, մի հրաժարվեք ավանդական հավի մսով ապուրից: Այս ապուրը հրաշքներ է գործում ի շնորհիվ հատուկ ամինաթթուների: Ցիստեինը քայքայում է բրոնխերում հավաքված լորձը, նպաստելով հազի հետ դրա դուրս բերմանը:
Ցիտրուսային բույսերը պարունակում են ֆլավոնոիդներ, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը:
Կոճղապղպեղի (իմբիր) թեյը վերացնում է սրտխառնոցը:
Կանաչ թեյը կօգնի «բեռնաթափել» օրգանիզմը:
Տոմատի հյութը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և օրգանիզմի համար օգտակար հեղուկներ: