fbpx

Քնի պակասությունը սպանում է նյարդային բջիջները

Գիտնականները ապացուցել են, որ քնի պակասությունը կարող է բերել ավելի ողբերգական ելքի քան միայն աչքերի տակի կապտուկներն են: Քնի պակասությունից կարող են մեռնել ուղեղի բջիջները:

Փորձարկումների ընթացքում լաբորատոր առնետներին օրվա ընթացքում թողնում էին քնել միայն 4-5 ժամ: Նիրհել թույլատրվում էր միայն ցերեկը՝ այդպիսով գիտնականները մոդելավորում էին մարդու գիշերային հերթափոխը: Արդեն 1 շաբաթից «անքնությամբ տառապող» առնետները կորցրել էին գլխուղեղի բջիջների 25%-ը: Դեռևս հայտնի չէ տարածվո՞ւմ է այս հետազոտության արդյունքները մարդկանց վրա, թե ոչ: Գիտնականները նախատեսում են շարունակել հետազոտությունները, օգտագործելով գիշերային հերթափոխով աշխատած, բնական մահով մահացած մարդկանց գլխուղեղները:

Եթե հաստատվի, որ հետազոտության արդյունքները վերաբերվում են նաև մարդկանց, դա պատճառ կհանդիսանա ևս մեկ անգամ մտորելու՝ արդյո՞ք արժի գիշերները անցկացնել համակարգչի առջև:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Քնի պակասությունը սպանում է նյարդային բջիջները
Եվրատեսիլ 2016, եզրափակիչ (Ուղիղ եթեր)