Բանանը մեզ չի փրկի թմրանյութերից, ծխախոտից, ալկոհոլից, սակայն ինչ-որ բան նա կարող է…
Ի՞նչ գիտենք մենք բանանի մասին: Շատերս գրեթե ոչինչ չգիտենք, բացի նրանից, որ բանանը մեր օրգանիզմի համար հրաշալի էներգիայի աղբյուր է: Բայց դուք կզարմանաք, թե որքան շատ բան է պարունակում այս միրգը իր մեջ:
Բանանը իր մեջ պարունակում է շաքարի երեք տեսակ՝ սախարոզա, ֆրուկտոզա և գլյուկոզա: Եվ սա է հենց այն գաղտնիքը, որ այն մեզ գրեթե ակնթարթորեն էներգիա է հաղորդում:
Բայց եկեք տեսնենք էլ ի՞նչ այլ օգտակար հատկություններով է օժտված բանանը: Եվ այսպես.
Դեպրեսիա
Համաձայն MIND հետազոտական ինստիտուտի հետազոտությունների, պացիենտների մեծ մասը իրենց լավ էին զգում բանանի օգտագործումից հետո: Դա կապված է նրա հետ որ բանանը պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան՝ սպիտակուցի տեսակ, որը օրգանիզմում վերածվում է սերոտոնինի: Սերոտոնինը դա հորմոն է, որը պատասխան է տալիս հանգստի և լավ տրամադրության համար:
Անեմիա
Բանանի մեջ պարունակվում է մեծ քանակությամբ երկաթ, որը խթանում է հեմոգլոբինի արտադրությունը արյան մեջ և կանխում է անեմիան:
Զարկերակային ճնշում
Բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը դրական է ազդում զարկերակային ճնշման վրա և փոքրանում է ճնշման բարձրացման և սրտի կաթվածի հավանականությունը:
Մտավոր ակտիվություն
Քննությունների ժամանակահատվածում, բրիտանական Տվիկենեմ դպրոցի 200 աշակերտ բանան էին ուտում օրը մի քանի անգամ: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կալիումի մեծ պարունակության հետևանքով, այս միրգը ուժեղացնում է ուշադրությունը և բարելավում է ուղեղի աշխատանքը:
—–
Պետք է նշել, որ բանանի օգտակար հատկությունները այսքանով չեն սահմանափակվում: Այն օգտակար է նաև փորկապության ժամանակ, խումհարից դուրս գալու ժամանակ, այրոցների (իզժոգա) ժամանակ, հղիության ընթացքում սրտխառնոցների դեպքում և այլն: Այս ամենին մենք կանդրադառնանք մեր հետագա նյութերում: