fbpx

Գիտնականները կազմել են մարդու էմոցիաների քարտեզը

Գիտնականները կարծում են, որ իրենց արդյունքը հնարավոր կլինի օգտագործել հոգեբուժության մեջ, քանի որ հոգեկան խանգարումների որոշ մասը կարող են էմոցիոնալ խանգարման հետևանք լինել:

Գիտնականները հայտնաբերել են, որ ֆիզիկական էմոցիաները նույնանման են զգացվում տարբեր մարդկանց մոտ:

«Մենք շատ հաճախ էմոցիաներ ենք զգում հենց մեր մարմնում: Սիրելիի հետ այգով զբոսնելիս մեր քայլերը թեթև են, մեր սիրտը հուզմնունքից ավելի արագ է աշխատում, այն դեպքում երբ անհանգստությունը ստիպում է մեր մկաններին կծկվել, իսկ ձեռքերը քրտնել և դողալ:

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ էմոցիաները մեզ նախապատրաստում են միջավայրի փոփոխություններին, ակտիվացնելով սրտամկանային, կմախքմկանային, նեյրոէնդոկրին և ավտոնոմ ներվային համակարգերը», – գրում են Հելսինկիի (Ֆինլանդիա) Աալտո համալսարանի հետազոտողները:

Ինքնակամ փորձարկվողները լսում էին էմոցիոնալ խոսքեր և պատմություններ, նայում էին տեսանյութեր և լուսանկարներ: Ամեն անգամ, դրանից հետո նրանք պետք է գունավորեին մարդկային ֆիգուրաների կոնտուրներն՝ ընդգծելով որտե՞ղ և մարմնի ո՞ր հատվածում են զգացել:

Այսպիսով գիտնականները հետազոտել են թվով 13 էմոցիա.

0_d2478_6c445dc5_XL

Աղբյուրը՝ «РИА Новости»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գիտնականները կազմել են մարդու էմոցիաների քարտեզը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ամենահիասքանչ ներկայացուցիչները