Նկարիչ և հետազոտող Նիկոլայ Լամը վերջերս թողարկել է լուսանկարների շարք, որում ցուցադրվում է թե ինչպիսի տեսք կունենա մարդը 20 000, 60 000 և 100 000 տարուց:
Մենք ընդհանրապես նման չենք մեր նախնիներին, որոնք մամոնտներ էին որսում: Այսպես օրինակ, կլիմայի փոփոխությունը, որը տեղի է ունեցել 800 և 200 000 տարի առաջ, համընկել է մարդու ուղեղի չափսերի մեծացման հետ, ինչի հետևանքով շտկվել է դեմքը:
Հենց այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ մեր ապագա սերունդները նույնպես նման չեն լինի մեզ:
Լամը համատեղ Վաշինգտոնի համալսարանի գենետիկ, դոկտոր Ալան Կվանի հետ իրենց հաշվարկներում հաշվի են առել այն, թե ինչպիսին կլինի կյանքի պայմանները ապագայում, նաև կլիմայի փոփոխությունը և տեխնոլոգիաների զարգացումը:
Ինչպիսի՞ տեսք կունենա ապագայի մարդը
Մեծ և լայն ճակատ
Մարդու հետ կատարվելիք փոփոխություններից ամենաակնհայտը կլինի ճակատի մեծացումն ու լայնացումը: Համաձայն գենետիկի, այդ հատկանիշը արդեն իսկ սկսել է ընդգծվել սկսած 14-16 դարերից: Համեմատական հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակակից մարդկանց մոտ դիմագծերը դարձել են ավելի քիչ ընդգծված, իսկ ճակատը դարձել է ավելի լայն: Ապագայում այն կլինի ավելի մեծ, որպեսզի տեղավորի մեծ ուղեղը:
Մեծ աչքեր
Աչքերը նույնպես ավելի կմեծանան արեգակնային համակարգը և դրանից դուրս մարդկանց կողմից գաղութացվելու, բնակեցվելու հետևանքով, ապրելով ավելի խավար միջավայրում՝ հեռու արեգակից:
Մաշկի պիգմենտացում
Մաշկը կդառնա ավելի պիգմենտացված, որպեսզի փոքրանա վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը՝ հեռու երկրի պաշտպանիչ օզոնային շերտից:
Հաստ ունքեր
Հետազոտողները նաև ենթադրում են, որ մարդկանց մոտ կլինեն ավելի հաստ ունքեր և ավելի ընդգծված ծնոտ, որպեսզի կոմպենսացվի թույլ գրավիտացիան:
աղբյուրը՝ Forbes.com
Կարդացեք նաև՝ Ի՞նչ տեսք կունենան մարդիկ 1000 տարի հետո