fbpx

10 հետաքրքրաշարժ վեբ տեսախցիկներ ամբողջ աշխարհից

Մենք, մեր հոդվածներից մեկում Ձեզ ներկայացրել էինք աշխարհի 7 հետաքրքրաշարժ տեսախցիկները։ Շարունակելով, Ձեզ ենք ուզում ներկայացնել ևս 10 հետաքրքրաշարժ տեսախցիկներ։

Եվ այսպես, հենց հիմա, առանց տեղից վերկենալու կատարեք յուրահատուկ շրջագայություն մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մի քանիսով և նույնիսկ տիեզերքով։

*վեբ տեսախցիկը բացելու համար սեղմեք համապատասխան կոճակը

Կատուների աշխարհ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_98c6f2c2287f4c73cea3d40ae7ec3ff2

iPet Companion ռեսուրսը վեբ եթեր է իրականացնում կատուների կացարանից։ Նաև, այստեղ հնարավորություն կա խաղալ կենդանիների հետ օնլայն ռեժիմում։ Այո, դուք ճիշտ հասկացաք, այստեղ հնարավոր է ինտերնետով խաղալ կատուների և շների հետ։

Միջազգային տիեզերակայան

Live-Verbindung zur ISS

Իսկ չե՞ք ուզում այցելել միջազգային տիեզերակայան։ Այստեղ, դուք կարող եք հետևել տիեզերագնացներին և նաև տիեզերքից դիտել մեր գեղեցիկ Երկիր մոլորակը։

Աշխարհի շուրջ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Այս ռեսուրսը՝ հրաշալի միջոց է անցկացնել մինիհանգիստ և առանց տեղից վեր կենալու, անմիջապես նստած Ձեր բազմոցին, հետաքրքրաշարժ ճանապարհորդություն կատարել աշխարհի ամենահանրաճանաչ վայրերով։

Աֆրիկա

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Վայելել աֆրիկյան վայրի բնության կոլորիտը՝ դուք կարող եք մի քանի տեսախցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են առավել հետաքրքրական վայրերում։

Հին ու բարի գեյզեր

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5

Յելոուստոնյան զբոսայգում տեղադրված է տեսախցիկ, որը եթեր է արձակում հանրահայտ, «Հին ու բարի» կոչվող գեյզերի ժայթքումը։

Abbey Road Live Cam

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_5c1169dac3e8243e0d50eaa85631eff5

Այս փողոցը իր հանրաճանաչությամբ երկրորդն է Անգլիայում: Այն հավերժ կապված կլինի «The Beatles»-ների հետ: Այնպես որ խմբի յուրաքանչյուր երկրպագուի համար երևի հետաքրքիր կլինի տեսնել այն, քանի որ խումբը իր ձայնագրությունների մեծ մասը կատարել է հենց այստեղ:

Ակվարիումային տեսախցիկներ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_df911f0151f9ef021d410b4be5060972 10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_4f328dd13fa88d25409c9bf0a7257590

Վանկուվերյան և Խաղաղօվկիանոսյան օվկիանարիումներում տեղադրված են բազմաթիվ տեսախցիկներ։ Դրանք թույլ են տալիս հետևել սուզվող պինգվիններին, տրոպիկական ձկներին և նաև ջրային այլ բնակիչների՝ ներառյալ շնաձկներ։ Նաև առաջարկվում են բազմաթիվ շոուներ դելֆինների կետադելֆինների մասնակցությամբ։

Աճող խոտ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_c9f0f895fb98ab9159f51fd0297e236d

Այս տեսարանը նյարդերից թույլ մարդկանց համար չէ։ Սա իհարկե հումոր էր։ Իսկ եթե լուրջ, ապա սիզամարգերի սիրահարների և այգեպանների համար սա իսկական գտածո է։

Կենդանիների աշխարհ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26

Այստեղ, դուք կարող եք ընտրել եթերներ տարբեր կենդանիների մասին։ Նաև կարող եք հետևել, օրինակ, թե ինչպես են վարժեցվում շները։

Լաս Վեգասի հարսանեկան մատուռի տեսախցիկ

10-uvlekatelnejshih-resursov-s-veb-kamerami_d3d9446802a44259755d38e6d163e820

Լաս Վեգաս, երազների քաղաք…

Այստեղ ձեզ առաջարկում են հետևել հարսանեկան արարողություններին իսկական մատուռից։ Այստեղ են կատարվում ամենաինքնաբուխ ամուսնությունները։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 հետաքրքրաշարժ վեբ տեսախցիկներ ամբողջ աշխարհից
Երազներիս աշխարհում