fbpx

5 փաստ մեր օրգանիզմի մանրէների մասին, որը պետք է իմանալ

Մեր մարմնում բնակվում են տրիլիոն թվով մանրէներ, որոնցից ոմանք կարող են առաջ բերել տարբեր հիվանդություններ, իսկ որոշ մասն էլ շատ կարևոր են օրգանիզմի միկրոֆլորան ապահովելու համար:

Մեր օրգանիզմի մանրէները ամբողջությամբ կազմում եմ օրգանիզմի միկրոբիոմը՝ այսինքն, օրգանիզմների մի համախումբ, որոնք բնակվում են մեր մեջ և փոխազդում են իրար և մեր հետ:

Նրանց մեջ կան մանրէներ, սնկիկներ և պարզագույն մարմիններ և սրանք բոլորը բնակվում են մեր մաշկի վրա և մեր օրգաններում:

Ահա մի քանի հետաքրքիր փաստեր մանէների մասին.

Մանրէները մեր օրգանիզմում ավելի շատ են քան բջիջները

Չնայած գիտնականները չեն կարողանում հստակ ասել մարդու օրգանիզմում բնակվող մանրէների թիվը, սակայն մոտավոր հաշվարկներով, մանրէների թիվը 10 անգամ ավել է քան բջիջների թիվը: Մարդու զարգացման հետ զուգընթաց, զարգացել են նաև այդ մանրէները: Ավելի քան 1 միլիարդ մանրէ կա մեր մաշկի 1 սմ2-ում:

Մանրէները մարդու մեջ առաջանում են ծնունդից հետո

Այդքան մեծ թվով մանրէների դեպքում թվում է ճիշտ է այն ենթադրությունը, որ մենք ծնվում ենք մանրէների հետ հանդերձ: Սակայն դա այդպես չէ: Մարդիկ ծնվում են առանց մանրէների և ստանում են դրանք կյանքի սկզբնական տարիներին:

Երեխան առաջին մանրէները ստանում է ծննդաբերական ուղղով անցնելուց: Այն երեխաները, որոնք ծնվել են կեսարյան հատման մեթոդով, նրանց միկրոբիոմը տարբերվում է բնական ճանապարհով ծնված երեխաների միկրոբիոմից և նրանց մոտ ալերգիաների և ճարպակալման վտանգը ավելի մեծ է:

3 տարեկանից, երբ նյութափոխանակման, իմունային, կոգնիտիվ և վերարտադրման համակարգը ակտիվ զարգանում է, երեխաների մեծ մասը ստանում է մանրէների ամենաշատ չափաբաժինը:

Օգտակար և վնասակար մանրէներ

Դուք երևի գիտեք, որ որոշ մանրէներ կարող են առաջ բերել տարբեր տեսակի հիվանդություններ, այն ժամանակ երբ որոշ մանրէներ էլ նպաստում են մեր առողջ լինելուն, պահպանում են մեզ տարբեր տեսակի ինֆեկցիաներից: Բայց երբեմն նույն մանրէն կարող է լինել և օգտակար և վնասակար:

Օրինակի համար վերցնենք Հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori)՝ մանրէ, որը առաջ է բերում ստամոքսի խոց: Ժամանակին այս մանրէն կար բնակչության մեծ մասի մոտ, բայց նրա տարածումը սկսեց նվազել և այժմ այն հայտնաբերվում է բնակչության ուղիղ կեսի մոտ:

Այս մանրէյով շատ մարդկանց մոտ ոչ մի ախտանիշ չկա, բայց որոշ մարդկանց մոտ ի հայտ են գալիս աղեստամոքսային տրակտի խոցեր:

Հելիկոբակտեր ինֆեկցիաները բուժվում են հակաբիոտիկներով, բայց գոյություն ունի մեկ առանձնահատկություն: Մասնագետները հայտնաբերել են, որ Հելիկոբակտերների բացակայությունը սերտորեն կապված է աղիքների հիվանդությունների հետ, ինչպիսիք են ռեֆլյուկսային էզոֆագիտ և աղիքների քաղցկեղի մի քանի տեսակներ:

Այլ խոսքերով Հելիկոբակտերը վնասակար է ստամոքսին, սակայն օգտակար աղիքներին:

Հակաբիոտիկների օգտագործման հետևանքներ

1928 թ. պենեցիլինի հայտնագործումը մեծ առաջընթաց էր բժշկության մեջ: Այդ ժամանակներից սկսեցին լայնորեն օգտագործել հակաբիոտիկներ: Սակայն հակաբիոտիկների չափից ավելի օգտագործումը բերեց մահացու մանրէների առաջացման, որոնք կայուն են հակաբիոտիների դեմ:

Այժմ հայտնի են շատ ապացույցներ, որ հակաբիոտիկները մեծացնում են ասթմայի զարգացման, աղիքային բորբոքային հիվանդությունների և ճարպակալման վտանգը:

Իհարկե կան դեպքեր, երբ հակաբիոտիկները անհրաժեշտ են:

Պրեբիոտիկներ և պրոբիոտիկներ

Այն միտքը, որ մանրէները կարող են օգտակար լինել, բերեց նրան, որ տարածվեցին պրոբիոտիկներով հավելումներ՝ կենդանի մանրէների պարունակությամբ: Շատ դեպքերում հակաբիոտիկների ընդունումից հետո նշանակվում են պրոբիոտիկներ: Բայց իրո՞ք դա արդյունավետ է:

Կարծիք կա որ նրանք օգնում են դիարեայի ժամանակ, նվազեցնում են ալերգիաների առաջացման վտանգը, օգնում են հեշտոցային ինֆեկցիաների բուժմանը, նույնիսկ իջեցնում են մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների տևողությունը:

Ի տարբերություն պրոբիոտիկների, որոնք մեր օրգանիզմում ավելացնում են մանրէներ, պրեբիոտիկները խթանում են օգտակար մանրէների աճը աղիքներում: Նրանք պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են՝ վարսակ, բանան, մեղր, սոխ և սխտոր: Կաթնային մթերքները՝ յոգուրտ, մածուն պարունակում են ինչպես կենդանի մանրէներ պրոբիոտիկներ, այնպես էլ պրեբիոտիկներ:

Սակայն դեռևս սա մնում է քիչ հետազոտված ոլորտ, և առայժմ չկա բավարար գիտական ապացույցներ պրո- և պրեբիոտիկների վնասի կամ օգակարության մասին:

Աղբյուրը՝ www.livescience.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
5 փաստ մեր օրգանիզմի մանրէների մասին, որը պետք է իմանալ
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ, որի արդյունքով կորոշենք Ձեր կրթության աստիճանը