fbpx

Համբույրի ժամանակ զույգերը փոխանակվում են ԴՆԹ-ով

e2d9214112b687f48fa0688239dcedbdԵրկու սիրահարներ բուռն համբույրի ժամանակ փոխանակվում են ոչ միայն բակտերիաներով, մարմնի հեղուկներով, այլ նաև սեփական գենետիկ կոդի մասերով:

Եվ որքան էլ կարճ լինի համբույրը, միևնունն է Ձեր զուգընկերոջ ԴՆԹ-ն կմնա ձեր բերանում ամենաքիչը մեկ ժամ:

Ռոմանտիկ է, այդպես չէ՞: Սակայն մասնագետները պնդում են որ այլ մարդու ԴՆԹ-ի առկայությունը ձեր բերանում կարող է օգնել նաև հանցագործության բացահայտմանը: Այսպես օրինակ, բռնաբարության, հարձակման զոհերը կարող են ներկայացնել անհերքելի ապացույցներ, որոնք պահպանվել են թքի մեջ: ԴՆԹ-ն թքի մեջ կարող է նաև պատմել հավատարի՞մ եք ձեր զուգընկերոջը թե ոչ:

Բրատիսլավայի համալսարանի գիտնականները հետազոտություն են կատարել 12 զույգի մասնակցությամբ: Հետազոտողները խնդրել են զույգերին բուռն համբուվել 2 րոպեյվա ընթացքում: Մինչ փորձն ու փորձից հետո 5, 10, 30 և 60 րոպեներին համբույրից հետո բոլորից վերցրել են թքի նմուշներ:

Քանի որ մեթոդը հիմնված է Y քրոմոսոմների հայտնաբերման վրա, այն կարելի է օգտագործել միայն տղամարդու ԴՆԹ-ի հայտնաբերման համար կնոջ թքի մեջ: Արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդու ԴՆԹ առկա էր կնոջ թքում նույնիսկ համբույրից մեկ ժամ հետո, հնարավոր է և ավել: Այսպիսով, թուքը կարող է դառնալ վստահելի աղբյուր ամուսնական հավատարմությունը, սեքսուալ բռնությունը հաստատելու համար:

աղբյուրը՝  www.newscientist.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Համբույրի ժամանակ զույգերը փոխանակվում են ԴՆԹ-ով
Դժբախտ մարդկանց 12 սովորություն և ինչպես դրանցից ազատվել