fbpx

10 քիչ հայտնի սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը

10 քիչ հայտնի սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը: Դուք երբևէ լսե՞լ եք գիտակցված կյանքի մասին: Այս պրակտիկան վերջին տարիներին դարձել է չափազանց տարածված, և բազմաթիվ գիտական ​​ուսումնասիրություններ հաստատել են դրա արդյունավետությունը:

Այս պրակտիկայի էությունն է՝ ընդունել այն, ինչ կատարվում է ներկա պահին, առանց որևէ քննարկումների կամ մտորումների, թե ինչպես կուզեիր, որ դա տեղի ունենար: Այս պրակտիկան չափազանց արդյունավետ է, բայց այն պետք է պարբերաբար կիրառել՝ լավագույն արդյունքին հասնելու համար:

Ահա 10 քիչ հայտնի սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը.

1. Միակ իրականությունը, որ ունես, ներկա պահն է, միայն այստեղ, միայն հիմա:

Այս սկզբունքը շատ լավ բացատրվում է Բուդդայի հայտնի մեջբերմամբ․ «Մի սևեռվեք անցյալի վրա, մի երազեք ապագայի մասին, ամբողջությամբ կենտրոնացեք ներկայի վրա»: Անցյալը պատրանք է, այն այլևս չկա: Ապագան դեռ չի եկել, ինչը նշանակում է, որ այն դեռ գոյություն չունի: Միակ բանը, որն իրականում գոյություն ունի, այն է, ինչ քեզ հետ կատարվում է այստեղ և հիմա:

2. Բացասական միտքը բացարձակ անվնաս է, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրան չեք հավատացել

Ձեր մտքերը պտտվում են մեղուների պես: Նրանք գալիս ու գնում են: Սա նորմալ գործընթաց է: Դուք սկսում եք տառապել, երբ նրանց հետ մեկ եք դառնում, ինչպես ասում են, սկսում եք «թռչել ձեր մեղուների հետ»: Եթե ​​մի րոպե կանգ առնեք և դրսից նայեք ձեր մտքերին, մի շատ կարևոր բան կհասկանաք: Դրանց կարող ես դրսից նայել, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող լինել նույնական ձեզ հետ: Էկհարթ Տոլեն այս առումով ասում է. «Ի՞նչ հանգստություն է իմանալ, որ իմ գլխի ձայնը բոլորովին ես չեմ: Ո՞վ եմ ես այդ ժամանակ: Դրսի դիտորդ, ով ամեն ինչին հետևում է կողքից»:

3. Ձեր բարկության համար ոչինչ չեք ստանում: Ձեր պատիժը հենց  բարկությունն է

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կորցնում ենք ինքնատիրապետումը և բարկանում, բայց դա հազվադեպ է օգնում մեզ լուծել մեր խնդիրները: Բարկանալը նույնքան հեշտ ու հասարակ է, որքան լուցկին վառելը, բայց իրական համարձակությունն օգտակար ու արդյունավետ բան անելն է: Երբ վերջապես գիտակցենք, որ ներկա պահը միակ բանն է, որ ունենք, մենք կհասկանանք, որ կյանքը շատ կարճ է՝ նյարդայնանալու վրա վատնելու համար:

4. Ներքին ներդաշնակությունը` լինել այնպիսին, ինչպիսին, որ կաս, այլ ոչ թե այլ մարդկանց գնահատելու անհրաժեշտություն զգալը

Շատ մարդիկ շատ են մտածում այն ​​մասին, թե ինչ են մտածում ուրիշներն իրենց մասին: Բայց ձեզ, իրականին գտնելու համար՝ ուրիշները պետք չեն: Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք, և այն, ինչ մտածում են ուրիշները դրա մասին, չպետք է որևէ կերպ ազդի ձեզ վրա:

Օշոն գրում է ուրիշների քո մասին մտածածը անտեսելու մասին․

«Քո մասին ոչ ոք չի կարող ինչ-որ բան ասել: Ինչ որ ուրիշներն ասում են ձեր մասին, իրականում այն ​​է, ինչ նրանք ասում են իրենց մասին: Բայց, այնուամենայնիվ, սկսում ես կասկածել, քանի որ կառչում ես կեղծ կենտրոնից: Այս կեղծ կենտրոնը միշտ կախված է ուրիշներից, քանի որ այն, ինչ ուրիշներն ասում կամ հավատում են ձեր մասին, շատ կարևոր է ձեզ համար: Դուք նայում եք նրանց, փորձում եք նրանց հավանությունը ստանալ: Դուք ցանկանում եք նրանց հավանությանն արժանանալ: Դուք ցանկանում են ներկայանալի լինե: Սա հավասարազոր է իրական ինքնասպանությանը»:

Փոխանակ նայել, թե ով ինչ է խոսում, ասում քո մասին, նայիր ինքդ քեզ: Ամեն անգամ, երբ ձեզ անհարմարավետ եք զգում, պարզապես ցույց տվեք, որ ամաչում եք ինքներդ ձեզ համար: Քանի որ չգիտես ով ես: Եվ եթե իմանայիք, երբեք չէիք ունենա նման խնդիրներ: Ձեզ հարկավոր չէ ուրիշի կարծիքը: Երբ անհանգստանում եք, թե ինչպես եք նայվում ուրիշների աչքերում, հիշեք, որ դա ամենևին էլ նշանակություն չունի:

5. Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվում է երկու անգամ` նախ մտքում, ապա իրական կյանքում:

Մեր ուղեղը աներևակայելի հզոր գործիք է, որը ստեղծում է մեզ շրջապատող աշխարհը: Ճիշտն ասած, դուք չեք գործելու, մինչ ձեր ուղեղը չիմանա, թե ինչ եք անում: Այսպիսով, նախ պետք է լինեն ծրագրեր և նպատակներ, և միայն դրանից հետո՝ գործողություններ:

«Ապագան կախված է նրանից, թե դու ինչով ես այսօր զբաղվում» – Մահաթմա Գանդի:

6. Եթե դուք իսկապես հավատում եք ինչ-որ բանի, բայց չեք ապրում դրանով, դա սխալ է

Մի ճկվեք այս աշխարհի տակ: Մի թեքվեք դեպի այն կողմ, ինչ ձեզնից պահանջում է հասարակությունը: Մի դավաճանիր քեզ այն մարդկանց համար, որոնք քեզ կընդունեն: Կյանքում ամենակարևորը`լինել ինքդ քեզ նման և հետևել սրտի ձայնին: Թող ձեր գործողությունները խոսեն ձեր փոխարեն, և թող ձեզ չհետաքրքրեն, թե ուրիշներն ինչ են խոսում ձեր մասին:

7. Ճիշտ և հեշտ ճանապարհները շատ հազվադեպ են համընկնում

Ի վերջո, դուք կհասկանաք, որ աշխարհում միայն մի բան կա, որը մեզ ստիպում է աճել: Դա պայքարն է: Եվ դա արժե, հավատացեք: Ոչ ոք չի խոստանում, որ դա հեշտ կլինի. ամեն քայլ կատարելը դժվար կլինի: Բայց վերջում դա ձեզ կտանի այնտեղ, ուր ուզում եք գնալ: Եթե ​​ինչ-որ բան շատ դժվար ու անհնար է թվում, դա չի նշանակում, որ դուք չեք կարող դա անել: Ընդհակառակը, սա ևս մեկ պատճառ է ձեր նպատակներին հասնելու համար:

«Նրանք, ովքեր չեն փորձել պարզել ճշմարտությունը, չեն հասկացել, թե ինչու ենք ապրում», – Բուդդա:

8. Եթե ուզում եք կյանքից ինչ-որ բան ստանալ, պետք է հասկանաք, որ ամեն ինչի համար հարկավոր է վճարել

Շատերը հարց են տալիս․ «Ի՞նչն է ինձ  իրոք գրավում»՝ փորձելով գտնել կյանքի իմաստը : Եվ սա սկզբունքորեն սխալ է: Ավելի տեղին հարց է. «Ինչու՞ եմ պատրաստ տառապել»:

Երբ այս հարցին պատասխանեք, դուք կհասկանաք, թե իրականում ինչ եք ուզում, և ձեր կյանքը կդառնա իսկապես իմաստալից և ամբողջական:

9. Գերհաջողությունները խաղաղ և գիտակցված կյանքի լրիվ հակառակն են

Մեզանից քանիսն ունեն իրենց օրագրերում անելիքների հսկայական ցուցակներ, որոնք ֆիզիկապես անհնար է կատարել մեկ օրվա ընթացքում: Չգիտես ինչու, մենք որոշել ենք, որ կարևոր է անընդհատ զբաղված լինելը: Այնուամենայնիվ, ավելի ռացիոնալ է կենտրոնանալ առաջադրանքի վրա և այն աստիճանաբար կատարել: Հիշե՛ք, մեզ ժամանակ է պետք հանգստանալու և, ի վերջո, վայելել կյանքի գեղեցկությունը:

10. Երբ փորձում ես վերահսկել ամեն ինչ, կորցնում ես կյանքը վայելելու ունակությունը

«Լարվածությունն այն է, ինչ դու քեզ համարում ես: Հանգստությունը՝ ահա թե ով ես դու», – չինական ասացվածք:

Կյանքում ամեն ինչ կառավարելն այնքան գայթակղիչ է: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրն այս կերպ ցանկանում է կայունություն և հարմարավետություն: Կյանքի հեգնանքն այն է, որ չկա հարմարավետություն: Մենք ոչ մի բանի նկատմամբ բացարձակ վերահսկողություն չունենք: Ոչինչ: Որքան շուտ դա հասկանանք և սովորենք ավելի հեշտ ապրել, այնքան լավ մեզ համար:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
10 քիչ հայտնի սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը
10 հրաշալի բան, որ տեղի է ունենում, երբ վստահում ես տիեզերքին (համար 2-ը քո առաջնահերթությունն է)