fbpx

Երկիր մոլորակն ու մարդ արարածը

Երկիր մոլորակ՝ մեր մարդկության տունը, մեր պահապանը և մեր հրաշքը…
Երբևէ մտածե՞լ եք, նայե՞լ եք ձեր շուրջը, արդյոք հասկացե՞լ եք թե ինչ հեքիաթային դրախտավայրում եք ապրում: Այո իրականում մեր Երկիր մոլորակը դա մի չքնաղ դրախտավայր է: Ուղակի մենք՝ մարդ արարածներս այն աստիճան ենք կարծրացրել մեր սիրտն ու խիղճը որ սկսել ենք դա չնկատել, անտեսել: Իսկ մեր մոլորակը դեռ մեզ պարգևում է բազում հրաշքներ, մեզ պատում է անսահման գեղեցկությամբ ու սիրով: Նա հոգում է մեր մասին: Իսկ մե՞նք, իսկ մենք անողոք ենք նրա հանդեպ, դաժան: Ավերում ու ոչնչացնում ենք մեր իսկ տունը, մեր իսկ դրախտը:
Երբեմն ինձ թվում է, որ մարդ արարածը ամենադաժան, ամենաանողոք և ամենաանկուշտ արարածն է այս մոլորակի վրա: Մակաբույծ, որը ծծում ու քամում է մոլորակի արյունը:
Երկիր մոլորակը նույնպես կենդանի օրգանիզմ է: Ու եթե մարդը չդադարի այս ամենը, ես համոզված եմ, որ մարդկության կործանումը անխուսափելի է: Չէ՞ որ պետք է վերացնել բոլոր մակաբույծներին օրգանիզմից, որպեսզի այն առողջ լինի:

Մի խոսքով մարդ արարած, որ հիմա կարդում ես այս տողերս, սկսիր ինքդ քեզանից, աշխատիր այսուհետ խնայողաբար վերաբերվել բնությանը, սկսենք ինքներս մեզնից ու հիշենք որ Երկիր մոլորակը ՄԵՐ ՏՈՒՆՆ Է:

Վերջում կուզեմ նայես այս հոլովակը ու հիանաս մեր տուն դրախտավայրով.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Երկիր մոլորակն ու մարդ արարածը
Զինվորի ռեփը սահմանից