Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները որոշել են մարդու մտածողության արագությունը՝ վայրկյանում ընդամենը 10 բիթ: Միևնույն ժամանակ, մեր մարմնի զգայական համակարգերը շրջակա միջավայրի մասին տվյալներ են հավաքում վայրկյանում տրիլիոն բիթ արագությամբ, ինչը 100 միլիոն անգամ ավելի արագ է, քան մեր մտավոր գործընթացները:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Այս նոր հետազոտությունը նոր հնարավորություններ է բացում ուսումնասիրության համար, հատկապես նյարդաբանների համար: Նրանք զարմանում են, թե ինչու մենք կարող ենք միաժամանակ մտածել միայն մեկ բանի մասին, մինչդեռ մեր զգայական համակարգերը միաժամանակ մշակում են հազարավոր մուտքեր:
Մարդկային մտածողության արագությունը որոշելու համար հետազոտողները տեղեկատվական տեսության ոլորտից մեթոդներ են կիրառել մարդու վարքագծի վերաբերյալ գիտական հսկայական գրականության մեջ, ինչպիսիք են կարդալն ու գրելը, տեսախաղերը և Ռուբիկի խորանարդները լուծելը: Եվ այսպես նրանք պարզել են որ մարդը մտածում է վայրկյանում 10 բիթ արագությամբ։ Համեմատություն է արվում միջին Wi-Fi կապի հետ, որը «կարող է սպասարկել վայրկյանում 50 միլիոն բիթ»։
«Սա չափազանց ցածր արագություն է։ Ամեն պահ մենք քաղում ենք միայն 10 բիթ այն տրիլիոնից, որն ընկալում է մեր զգայարանները, և մենք օգտագործում ենք այդ 10 բիթերը՝ ընկալելու մեզ շրջապատող աշխարհը և որոշումներ կայացնելու համար: Սա պարադոքս է առաջացնում. ի՞նչ է անում ուղեղը այս ամբողջ տեղեկատվությունը զտելու համար»: – ասում է Մարկուս Մեյսթերը, ում լաբորատորիայում կատարվել է հետազոտությունը։
Կարդացեք նաև՝ 8 բացարձակ գիտական փաստ, որը կարող եք բարձրաձայնել, բայց դրանց ոչ ոք չի հավատա
Նշենք նաև, որ նմանատիպ հաշվարկներ են իրականացվել 2009 թվականին, և այդ ժամանակ գիտնականները հաշվարկել են վայրկյանում 60 բիթ ցուցանիշ: Արդյո՞ք մարդու ուղեղը դեգրադացվում է: