fbpx

8 բացարձակ գիտական փաստ, որը կարող եք բարձրաձայնել, բայց դրանց ոչ ոք չի հավատա

Մեր աշխարհը լի է անակնկալներով։

Կան գիտականորեն ապացուցված որոշակի փաստեր, որոնք բավական դժվար է «մարսել»։ Նույնիսկ մեր ամենահամարձակ երազանքներում, մենք երբեք չէինք կարող մտածել նմանատիպ բանի մասին։

Այս փաստերն այնքան տարօրինակ են, որ դրանց հավատալ ուղղակի չես ուզում։ Բայց դա ճշմարտություն է։

Տեսեք ինքներդ.

1. Ա՜խ այդ հավանականությունը

Եվ այսպես, հավանականության տեսությունն ասում է, որ եթե դուք գտնվում եք 70 մարդկանց հետ մեկ սենյակում, հավանականությունն այն բանի, որ Ձեր ծննդյան օրը կհամընկնի մեկ այլ մարդու ծննդյան օրվա հետ՝ կազմում է 99.99%:

Դա նշանակում է, որ ամեն 70-ից 2-ը 99.99% հավանականությամբ ծնվել են նույն օրը։

2. 40%-ը մահացել է

Եթե հավատանք վիճակագրությանը, մարդիկ սպանել են կենդանի բնության 40%-ը, ներառյալ կենդանիներին և բույսերին։ Պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, ասենք 100 տարի հետո։ Դա հենց այն է ինչը շատ ամոթալի է։

3. Չինգիզխանի ընտանիքը

Կհավատա՞ք, եթե ասենք, որ Ասիայի 17 շրջանների 7-8% տղամարդիկ կիսում են իրենց ԴՆԹ-ն աշխարհի ամենասարսափելի նվաճողներից մեկի՝ Չինգիզխանի հետ։ Այս մարդն իսկական Կազանովա է եղել։

4. Երկիրն ավելի մեծ է Ծիր Կաթինից։ Որոշ առումներով…

Այսօր Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան աստղ Ծիր Կաթինում։ Բայց բանը նրանում է, որ այսօր մենք ապրում ենք մեծ անտառհատումներ։

Պատկերացրեք ծառերի քանակը, ասենք, 5-ից 6 տասնամյակ առաջ։

5. Փաստ գրադարանների մասին

Սա ևս մեկ փաստ է, որը Ձեզ կզարմացնի։ Չնայած սա ոչ այդքան գիտական է, քան մյուսները, բայց ամեն դեպքում ապշեցնում է։ ԱՄՆ-ում ավելի շատ հանրային գրադարաններ կան, քան սննդի կետեր։

6. Խելագար փաստ ֆերմերության մասին

Ստացվում է, որ մեթան գազը, որ արտանետվում է ամբողջ աշխարհի անասունների կողմից՝ ավելի շատ վնաս է հասցնում Երկրի մթնոլորտին, քան ամբողջ աշխարհի ավտոմեքենաների արտանետումները։ Այ քեզ նորություն։

7. Ճանապարհորդելու ամենարագ մեթոդը

Գիտությունն ասում է, որ եթե դուք Երկրի մի բևեռից ազատ անկումով ընկնեք մյուս բևեռ՝ Ձեզ կպահանջվի ընդամենը 38-ից 42 րոպե, որպեսզի ավարտեք այդ՝ կոչենք դրան ճանապարհորդությունը։

Եվ միայն պատկերացրեք՝ մենք այդքան ժամանակ ենք անցկացնում չվերթների վրա, որպեսզի հաղթահարենք ավելի քիչ տարածություններ։

8. Վագրերի մասին

Եվ վերջապես, էկոլոգիական փաստ։ ԱՄՆ-ում ավելի շատ են այն վագրեր, որ մարդկանց սեփականություն են, քան որ բնակվում են բնության մեջ։ Տխուր է, շատ տխուր։

Իսկ ո՞ր փաստը Ձեզ ավելի շատ զարմացրեց։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
8 բացարձակ գիտական փաստ, որը կարող եք բարձրաձայնել, բայց դրանց ոչ ոք չի հավատա
Ապշեցուցիչ դասախոսություն սուրճի մասին: Նայում ենք և զարմանում (տեսանյութ)