fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԱՌԱԿ Ծերունին և փայտե ամանը - առակ

Ծերունին և փայտե ամանը – առակ

Կար մի ծերունի, ում աչքերն այլևս չէին տեսնում, լսողությունը խլացել էր, ծնկներն դողում էին: Նա գրեթե չէր կարողանում ձեռքում պահել գդալը և ճաշի ժամանակ հաճախ սփռոցին էր թափում ապուրը և երբեմն էլ ուտելիքից ինչ-որ պատառներ նրա բերանից ընկնում էր սեղանին: Որդին և նրա կինը զզվանքով էին նայում ծերունուն և ճաշի ժամանակ սկսեցին ծերունուն նստացնել սեղանից հեռու՝ վառարանի մոտ, իսկ ուտելիքը նրան մատուցում էին հին ամանի մեջ: Այնտեղից նա տխուր նայում էր սեղանի կողմը և աչքերը նրա թացանում էին: Մի անգամ ծերունու ձեռքերն այնպես էին դողում, որ չկարողացավ ամանը պահել ձեռքում: Այն ընկավ գետին և փշվեց: Երիտասարդ տանտիրուհին սկսեց նախատել ծերունուն: Ծերունին  ոչինչ չասաց, այլ միայն ծանր հոգոց հանեց: Այս անգամ նրա առջև դրեցին փայտե աման: Եվ նա ստիպված էր ուտել այդ ամանից:

Մի անգամ, երբ ծնողները նստած էին սեղանի մոտ, սենյակ է մտնում նրանց չորս ամյա որդին՝ փայտի կտոր ձեռքին:

– Այդ ի՞նչ ես ուզում անել, – հարցնում է հայրը:

– Փայտե աման եմ ուզում պատրաստել, – պատասխանում է փոքրիկը: – Դրանով դու ու մայրիկը ապուր կուտեք, երբ ես մեծանամ:

կարդացեք նաև

video

2 րոպե: Ապրելու և սիրելու հզոր ՄՈՏԻՎԱՑԻԱ (տեսանյութ)

Ապրելու, սիրելու և արարելու հզոր մոտիվացիայի 2 րոպե: Դիտեք այս տեսանյութը, եթե կարիք ունեք ոգեշնչման, եթե կյանքում ունեք դժվարություններ և ընդհանրապես՝ եթե ուզում եք իմաստալից...

Մաթեմատիկական ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք 8/8 հավաքել առանց հաշվիչի

Ասում են, որ դպրոցում ստացված գիտելիքների մեծ մասը անհետանում է աշակերտի գլխից՝ անմիջապես դպրոցն ավարտելուն պես: Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները ծուլացրել են մարդկանց այն աստիճանի,...
video

Վատ ամուսիններին բնորոշ 7 հատկանիշ (+տեսանյութ)

Շատ կանայք կարծում են, որ իրենց կողքին կանգնած տղամարդը իդեալական է, բայց ցավոք, ժամանակի ընթացքում նրանք հիասթափվում են։ Իհարկե, բոլորն էլ ունեն իրենց առավելություններն...

Կենդանակերպի 4 առավել մոնոգամ նշանները

Նրանք հավատարիմ են ու ազնիվ, իսկ դրա դիմաց նույնը սպասում են իրենց զուգընկերոջից ... Կենդանակերպի որոշ նշաններ սիրում են կայունությունը, այն դեպքում, երբ մյուսները նախընտրում...

ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք լուսանկարով ճանաչել մեծագույն գիտնականներին

Այս ութ գիտնականները մեծ ներդրում ունեն համաշխարհային գիտության զարգացման գործում: Ժամանակակից հասարակության մեջ, մենք ինքներս չկասկածելով, ակտիվորեն օգտվում ենք նրանց բացահայտումների և հետազոտությունների արդյունքներից: Միանգամից...