Թերևս յուրաքանչյուր մարդ դեռևս դպրոցից հիշում է, թե ով է Ալեքսանդր Մակեդոնացին:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Հենց Ալեքսանդր Մակեդոնացու օրոք սկսվեց մի ամբողջ պատմական շրջան, որը հայտնի է որպես հելլենիստական դարաշրջան, և Հունաստանի մշակութային ազդեցությունը Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի վրա իր գագաթնակետին հասավ նրա օրոք:
Մեր այս ակնարկում ներկայացնում ենք քիչ հայտնի փաստեր այս զարմանալի մարդու մասին, ով ապրել է ընդամենը 32 տարի, բայց կարողացել է փոխել աշխարհն անճանաչելիորեն:
1. Ալեքսանդր III Մեծ
Ալեքսանդր Մակեդոնացին, որը հայտնի է նաև որպես Ալեքսանդր III Մեծ, Հին Մակեդոնիայի թագավորն էր, Եգիպտոսի փարավոն, Ասիայի տիրակալ և Պարսից արքա։
Պատկանել է Պելոպոնեսից Արգեադների հին հունական տոհմին։ Նրա անունը ծագել է հունարեն «Ալեքսո» (պաշտպանել) և «Անդր» (մարդ) բառերից։ Այսպիսով, նրա անունը նշանակում է «ժողովրդի պաշտպան»։
2. Ալեքսանդրին սովորեցրել է Արիստոտելը
Ալեքսանդրի հայրը՝ Ֆիլիպ II Մակեդոնացին, որպես տասներեքամյա Ալեքսանդրի ուսուցիչ վարձեց Արիստոտելին՝ Սոկրատեսի և Պլատոնի հետ միասին պատմության մեծագույն փիլիսոփաներից մեկին։
Արիստոտելը երեք տարի սովորեցրեց Ալեքսանդրին այն ամենը, ինչ նա գիտեր (մինչև Ալեքսանդրի տասնվեցամյակը, երբ նա բարձրացավ Մակեդոնիայի գահը): Ալեքսանդրի մայրը՝ Օլիմպիա Էպիրացին, Էպիրոսի թագավոր Նեոպտոլեմոս I-ի դուստրն էր։
3. Ալեքսանդրն ուներ երկու երեխա
Դեռևս հակասություններ կան Ալեքսանդր Մակեդոնացու սեռական կողմնորոշման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նա ուներ երեք կին՝ Ռոքսանան, Ստատիրան և Փարիսատը։
Ենթադրվում է, որ Ալեքսանդրն ուներ երկու երեխա՝ Հերկուլեսը (ապօրինի որդին իր սիրուհի Բարսինայից) և Ալեքսանդր IV-ը (որդի Ռոքսանայից)։ Ցավոք, Ալեքսանդրի մահից հետո նրա երեխաներին սպանեցին, նախքան նրանք կհասնեին հասուն տարիքի:
4. Հիմնադրած քաղաքներ
Ալեքսանդրը հիմնադրել է 70-ից ավելի քաղաքներ, որոնցից ամենաքիչը 20-ն անվանել է իր պատվին: Դրանցից ամենահայտնին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքն է:
Բացի դրանից, Հիդասպա գետի (այսօր այն հայտնի է՝ որպես Հնդկաստանում գտնվող Ջելամ գետ) մոտ տեղի ունեցած ճակատամարտի վայրից ոչ հեռու նա հիմնադրեց Բուցեֆալ քաղաքը՝ իր սիրելի ձիու պատվին, որը մահացու վիրավորվել էր այդ ճակատամարտի ընթացքում:
5. Ուխտագնացություն Ալեքսանդրի գերեզման
Նա Հռոմի ամենապատվելի օտարերկրյա գործիչներից էր, նույնիսկ նրա մահից շատ տարիներ անց: Հուլիոս Կեսարը, Մարկոս Անտոնիոսը և Օգոստոսը ուխտագնացություն էին կատարում Ալեքսանդրիայում գտնվող նրա դամբարան:
6. Այլուրոֆոբիա
Քչերը գիտեն, թե ինչ ընդհանուր բան ունեին Ալեքսանդրը, Չինգիզ Խանը և Նապոլեոնը: Առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ նրանք աշխարհին տիրանալու ծրագրեր ունեին, բայց իրականում բոլոր այս մարդիկ տառապում էին այլուրոֆոբիայով՝ կատուների վախով:
Կարդացեք նաև՝ Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը
7. Ոչ մի պարտված ճակատամարտ
Ալեքսանդր Մակեդոնացու մարտավարությունն ու ռազմավարությունը մինչ այսօր ուսումնասիրվում են ռազմական ակադեմիաներում։ Տասնութ տարեկան հասակում իր առաջին հաղթանակի պահից մինչև մահը (երեսուներեք տարեկանում) մեծ հրամանատարը ոչ մի ճակատամարտում չի պարտվել։
8. Հունա-բուդդիզմ
Քչերն են լսել հունա-բուդդիզմի մասին: Տերմինը վերաբերում է հելլենիստական մշակույթի և բուդդայականության միջև մշակութային սինկրետիզմին, որը ձևավորվել է մ.թ. չորրորդ և հինգերորդ դարերում Բակտրիայում և Հնդկական թերակղզում (ներկայիս Աֆղանստան, Հնդկաստան և Պակիստան):
Այս անսովոր մշակույթը դարձավ այն իրադարձությունների երկար շղթայի մշակութային հետևանքը, որը սկսվել էր Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Հնդկաստանի վրա հունական արշավանքներից: Հետագայում նրա զարգացումը տեղի էր ունենում հնդկա-հունական թագավորության ստեղծման ու Քուշանական կայսրության ծաղկման ժամանակաշրջանում:
9. Գորդյան հանգույց
Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ կապված ամենահայտնի լեգենդներից մեկը գորդյան հանգույցի մասին լեգենդն է: Առասպելներում ասվում է, որ ֆրիգիական Գորդիոս արքան բարդագույն հանգույց էր կապել ու հայտարարել, որ նա, ով կկարողանա քանդել այն, կդառնա Ֆրիգիայի հաջորդ արքան:
333թ., երբ Ալեքսանդրը նվաճեց Ֆրիգիան, նա, առանց երկար մտածելու, հայտնի հանգույցը կտրեց թրով:
10. Մակեդոնական առաջին պետությունը
Մակեդոնիայի Հանրապետությունը Հարավարևելյան Եվրոպայում, Բալկանյան թերակղզու կենտրոնում գտնվող ժամանակակից երկիր է, որը ոչ մի կերպ պատմականորեն կապված չէ հին հունական Մակեդոնական թագավորության հետ: Առաջին Մակեդոնական պետությունը հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում:
11. Խմելու մրցույթ
Մի անգամ Ալեքսանդրն իր զինվորների շրջանում ալկոհոլային խմիչքներ խմելու մրցույթ անցկացրեց: Թեպետ զորքերը հիացմունքի մեջ էին այս մտահղացումից, արդյունքում 42 զինվոր մահացավ ալկոհոլային թունավորումից:
Կարդացեք նաև՝ Ալեքսանդր Մակեդոնացու երեք ցանկությունները՝ մահվանից առաջ… Ստիպում է խորհել…
12. Ալեքսանդրի հանդուրժողականությունը
Պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո Ալեքսանդրը սկսեց հագնվել պարսից արքայի նման ու պարսկուհի երկու կին վերցրեց իր համար:
Սրա պատճառը պարզ է: Նա համարում էր, որ իր կողմից նվաճված ժողովուրդներն իրենց ավելի հարմարավետ կզգան, եթե իրենց նոր տիրակալը հետևի իրենց սովորություններին:
13. Ալեքսանդրի մահվան պատճառը
Չնայած այն բանին, որ շատ տարիների ընթացքում գոյություն ունեին բազմաթիվ տեսություններ, Ալեքսանդրի մահվան իրական պատճառը մնում է հին աշխարհի գաղտնիքներից մեկը:
Ժամանակակից բժշկական փորձագետները պնդում են, որ պատճառներից կարող էին լինել մալարիան, թոքերի ինֆեկցիան, երիկամային անբավարարությունը կամ տիֆը: Սակայն ոչ ոք չի կարող ինչ-որ բան հաստատ ասել:
14. Ալեքսանդրի հերոսը
Նրա սիրած գրքերն էին «Իլիականն» ու «Ոդիսականը»: Մանկությունից Ալեքսանդր Մակեդոնացուն ոգեշնչում էին Հոմերոսի հերոսները, նա նույնիսկ քնում էր` բարձի տակ պահելով «Իլիականը»: Ապագա մեծ զորավարի ու տիրակալի երևակայությունը գերել էր հույն ռազմիկ Աքիլլեսը, ով մարտնչում էր Տրոյայում:
15. Ալեքսանդրի կուռք Հերակլեսը
Այնուամենայնիվ, Ալեքսանդրի ամենամեծ կուռքը, ով նրա վրա էական ազդեցություն էր գործում, Հերակլեսն էր:
Բոլոր ժամանակների ամենահայտնի առասպելական հունական կերպարներից մեկով նրա հիացմունքն այնքան խորն էր, որ Ալեքսանդրն իրեն Հերակլեսի նման անվանեց Զևսի որդին ու միշտ գլուխ էր գովում, որ Հերակլեսի սերունդն է: