fbpx

Ալեքսանդր Մակեդոնացու երեք ցանկությունները՝ մահվանից առաջ… Ստիպում է խորհել…

Իր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո.

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները:

Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր:

Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի:

Կարդացեք նաև՝ Խորիմաստ մտքեր որոնք ձեզ մտածելու առիթ կտա

Զորահրամանատրը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է.

– Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ: Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:

Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 15 assessment, среднее 4.27 из 5 )
MediaMag
Ալեքսանդր Մակեդոնացու երեք ցանկությունները՝ մահվանից առաջ… Ստիպում է խորհել…
Իմաստուն առակ այն մասին, թե ով է ստեղծում պրոբլեմները