fbpx

Ասում են, սա այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթանակից հետո Հայկը հիմնեց իր դաստակերտը․ գիտե՞ք ինչպես է կոչվել այն

Խոսքը Հայկաբերդ ամրոց-բնակատեղի մասին է։ Ներկայացնում ենք Հայոց անվանադիր նախահոր Հայկի հիմնած Հայկաբերդի մասին մի փոքր տեղեկություն:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Հայկաբերդը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք Բողդաղ լեռնաշղթայի վրա: Բերդից ոչ հեռու գտնվում է Աստվածաշեն հայկական գյուղը: Այն հարավարևմտյան կողմում աստիճանաբար իջնում է դեպի Վանա լիճը թափվող Խոշաբ գետի հովիտը:

Մար Աբաս Կատինայի (խմբ.- ումից օգտվել է Մովսես Խորենացին) տեղեկության հիման վրա՝ Ղ. Ինճիճյանը ենթադրում է, որ Հայկաբերդը այն տեղն է, ուր հայոց անվանադիր նախնի Հայկը Բելի դեմ հաղթական ճակատամարտից հետո հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։ Ըստ Ղ. Ալիշանի Հայկաբերդը հիմնվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում:։

Հայկաբերդի ամրոցն արդեն XIX դ. վերջին գրավել էր գիտնականների ուշադրությունը: Դեռևս 1884 թ. Ս. Դևգանցը Վիեննա է բերում բերդից գտնված մի սեպագիր արձանագրություն, որը հրատարակում է Մյուլլերը: Այստեղ խոսվում է Վանի թագավորության Սարդուրի II արքայի կողմից 15300 կապի տարողությամբ շտեմարանի կառուցման մասին: Հայկաբերդի ավերակներն ուսումնասիրել և նկարագրել են Ն. Սարգիսյան, Լեհման–Հաուպտը, ով այնտեղ հետախուզական պեղումներ է կատարել և գծել ամրոցի սխեմատիկ հատակագիծը: 1916թ-ին Հայկաբերդ այցելել է Հ.Օրբելին և հավաքել վերգետնյա նյութեր։ Սկսած 1961թ.-ից այստեղ անընդմեջ պեղումներ են կատարվել:

Կարդացեք նաև՝ Որտեղի՞ց են ծագում Սիս, Մասիս և Արարատ ՀԱՅԿԱԿԱՆ Սուրբ լեռան անունները և ի՞նչ են նշանակում. հետաքրքիր բացահայտում

Բերդի հարավային և հյուսիսային կողմերում պահպանվել են տաշածո խոշոր վիմաքարերով կառուցված պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը։ Հայկաբերդի միմյանց կից երկու բերդերը՝ վերին և ստորին, նույնպես ամրացվել են հաստահեղյուս պարիսպներով։ Վերին բերդում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե պատով շրջապատված քառակուսի հարթակ: Այն եղել է սրբատեղի-տաճար:

Բերդը թիկունքից պաշտպանվել է հյուսիսից հարավ ձգվող ձեռակերտ խրամատով։ Լեռնագագաթից երկու ժայռափոր ուղիներ աստիճանաբար ընդարձակվելով՝ տանում են բերդը։ Բերդապարիսպների ներսում, քարանձավներից վերև նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնակարանների հետքեր։ Հայկաբերդում հայտնաբերվել են Վանի թագավորության շրջանի կնիքներ, որոնցից մեկը պատկերում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ կենաց ծառ, որի երկու կողմում քուրմեր են, իսկ նրանց գլխավերևում՝ կիսալուսին։

Աղբյուր


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 2.83 из 5 )
MediaMag
Ասում են, սա այն վայրն է, որտեղ Բելի դեմ հաղթանակից հետո Հայկը հիմնեց իր դաստակերտը․ գիտե՞ք ինչպես է կոչվել այն
Քաղաքներ և տեսարժան վայրեր – ինտելեկտուալ թեստ