Եթե Ձեզ հետաքրքիր է, թե ինչպես են հնագույն ժամանակներից անվանել Հայաստանը տարբեր ազգեր իրենց լեզուներով՝ ուրեմն շարունակեք կարդալ հոդվածը: Իսկ մենք անմիջապես սկսենք․
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Էբլայական լեզվով (մ․թ․ա․ 2300-2100 թթ.) – Արմանում:
Շումերերենում (մ․թ․ա 2200-2000 թթ.) – Արատտա։
Հաթերեն լեզվով (մ.թ.ա. 1800-1500) – Արմատանա։
Խեթերենում (մ.թ.ա. 1500-1200 թթ.) – Հայասա:
Ասորերեն (մ․թ․ա․ 1200-900 թթ.) – Նաիրի:
Աքքադ-բաբելոներեն (մ.թ.ա. 900-400թթ.) – Ուրարտու:
Հին պարսկերենում (մ.թ.ա. 600-200 թթ.) – Արմինա:
Էլամերենում (հանդիպում է մ.թ.ա. 6-րդ դարից) – Արմինույա։
Հունարենում (հանդիպում է մ.թ.ա. 5-րդ դարից) – Արմենիա։
Լատիներենում (հանդիպում է մ.թ.ա. 2-րդ դարից) – Արմենիա։
Արամեերենում (հանդիպում է մ.թ.ա. 2-րդ դարից) – Արմենիա։
Հին եբրայերենում (մ.թ.ա. 8-5-րդ դդ.) – Արարատ:
Վրացերենում (հանդիպում է 5-րդ դարից) –(სომხეთი) Սոմխեթի:
Քրդերենում (հանդիպում խոսակցական լեզվով) – Ֆլ:
Տես նաև՝ ԹԵՍՏ Հայաստանի, հայերի և հայկականի մասին: Ստուգեք Ձեր գիտելիքները
Չինարենում (հանդիպում է 7-րդ դարից) – Յամանի։
Հին եգիպտական լեզվով (մ.թ.ա. 1400-1300 թթ.) – Էրմենեն:
թուրքերենում (հանդիպում է 12-13-րդ դդ.) – Էրմենիստան։
Սիրիական-արաբերենում՝ արմանի (Էբլայթ Արմանումա-ի ածանցյալ, հանդիպող մ.թ.ա. 2300-2100 թթ.):
Արաբերենում (հանդիպում է VII դարից) – Արմինիա։
Հին հայերենում (հանդիպում մ.թ.ա. 8-7-րդ դդ.) – Բի-հայանի-լի։
Դասական հայերենում (հանդիպում է 5-րդ դարից) – Հայք:
Միջին և ժամանակակից հայերենում (հանդիպում է 12-րդ դարից) – Հայաստան: