Հայոց պատմության ողջ ընթացքում հայերը բազմաթիվ տառապանքների ու փորձությունների են ենթարկվել, սակայն մենք պատվով գոյություն ունենք մինչ օրս, և դա այն մարտերի ու պատերազմների արդյունքում է, որոնցից հաղթանակած ենք դուրս եկել: Հայերը մշտապես փոքրաթիվ ուժերով են դուրս եկել թշնամու դեմ: Ձեզ ենք ներկայացնում հայոց պատմությունից որոշ դրվագներ, որոնք ապացուցում են մեր քաջությունն ու անվախությունը:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
🔸Ալկա ամրոցի ճակատամարտը տեղի է ունեցել 4-րդ դարում: Հայերի 90.000-անոց զորքը իբերացիների 40.000-անոց զորքի հետ ճակատամարտում էր ընդդեմ հոների 120.000-անոց զորքի: Ճակատամարտն ավարտվեց հայերի ու իբերացիների փայլուն հաղթանակով: Հայերը տվեցին 15.000, իբերացիները՝ 7.000, հոները՝ 60.000 զոհ:
🔸 481 թ. Հայաստան է ներխուժում պարսկական զորքը ապստամբություն բարձրացնելու նպատակով: Խուսափելով թշնամու հետ բաց մարտի բռնվելուց՝ հայերը վարպետորեն «ուղեկցում են» պարսկական զորքին դեպի Արարատ լեռան լանջերն ու Ակոռի գյուղի մոտակայքում նրանց ծանր պարտության են մատնում: Ողջ մնացած պարսիկները փախուստի են դիմում: Հայերի 400 հոգուց բաղկացած զորքը ճակատամարտում էր պարսիկների 7000 հոգանոց զորքի դեմ: Հայերը տվել են 100, պարսիկները՝ 2000 կորուստ:
🔸 482 թ. Ներսեհապատի ճակատամարտում հայկական 30.000-անոց բանակը ջախջախեց պարսկական բանակին՝ տալով 12.000 զոհ: Ըստ Ղազար Փարպեցու վկայության՝ ճակատամարտի ընթացքում ավելի շատ հակառակորդ է սպանվել, քան ողջ մնացածներն էին. հակառակորդը տվել է 40.000 զոհ: Հակառակորդների զորքերը հանդիպել են 482 թ. մայիսյան մի օր Ավարայրին մոտ գտնվող Ներսեհապատ գյուղի մոտակայքում: Պարտությունից հետո փախչող հակառակորդ զինվորներին հայերը հետևում էին և առավել մեծ վնաս հասցնում նրանց:
🔸 Դարպակի ճակատամարտում 491 թ. հայ-վրացական բանակը պարտության է մատնել պարսից բանակին: Կողմերի ուժերի քանակն անհայտ է, սակայն հայտնի է, որ հայերն ունեցել են 3000, վրացիները՝ 2800, իսկ պարսիկները՝ 13.000 զոհ:
🔸 539 թ. տեղի է ունեցել Ավնիկի ճակատամարտը: Հայկական զորքը հաղթանակ տարավ բյուզանդական զորքի նկատմամբ, և հաշտություն կնքվեց: Հայերը կռվում էին 7000, իսկ բյուզանդացիները՝ 14.500 հոգանոց զորքերով: Չնայած թվային առավելությանը՝ թշնամին չկարողացավ հաջողության հասնել: Հայերը ստիպված էին ճակատամարտը մղել այնպիսի վայրում, որտեղ որևէ հնարավորություն չկար մեկ դիրքով առաջ շարժվելու, այդ իսկ պատճառով նրանք հարվածներ էին հասցնում փոքր խմբերով՝ օգտագործելով տեղի պայմանները: Արդյունքում հայկական կողմը հաղթանակ տարավ՝ ունենալով 1500, իսկ հակառակորդ կողմը՝ 6000 զոհ:
🔸 Վարդանակերտի ճակատամարտը տեղի է ունեցել 702 թ. Հայաստանի և արաբական խալիֆայության միջև: 8000-անոց պարսկական զորքը ճակատամարել է 2000-անոց հայկական զորքի դեմ, ինչի արդյունքում հայկական կողմը հաղթանակ է տարել: Սա արաբական զորքի կրած ամենածանր պարտություններից մեկն է եղել: Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած Արաքս գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին, ինչն էլ ավելի կատարյալ դարձրեց կոտորածի տեսարանը։ Միայն 300 հոգի փրկվեցին Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ։
🔸 863 թ. գարնանը տեղի ունեցած Քառասունի ճակատամարտն արաբ էմիրների կոալիցիայի և Հայաստանի միջև էր, որոնք ունեին համապատասխանաբար 50.000-անոց և 40.000-անոց զորքեր: Սակայն արաբները տվեցին 20.000, իսկ հայերը՝ միայն 8000 զոհ: Այս ճակատամարտից հետո արաբական իշխանությունը Հայաստանում սկսեց միայն խորհրդանշական բնույթ կրել, մինչև որ 885 թ. արաբական խալիֆը Աշոտին թագ ուղարկեց՝ նրան արքա հռչակելով:
Կարդացեք նաև՝ Մարդ, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար
921 թ. Սևանի ճակատամարտում պայքարում էին 5000-անոց զորք ունեցող արաբներն ու 250 հոգուց բաղկացած զորք ունեցող հայերը: Սևանի ճակատամարտը շրջադարձային կետ էր յոթնամյա պատերազմում: Այս ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվել են Հայաստանի անկախության հետ։
🔸 Մամեստիայի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1152 թ., հայերը կազմում էին 7500, իսկ բյուզադացիները՝ 12.000 հոգի: Բյուզանդական կայսր Մանուիլ Կոմնենոսն իր զորքերն ուղարկել էր Կիլիկիա կայսրությունն ընդլայնելու նպատակով: Բյուզանդացի գրող Նիկիտա Հոնիաթն ու հայ գրող Գրիգոր Երեցը վկայում են, որ եղբայրներ Թորոսի, Ստեփանի ու Մլեհի առաջնորդությամբ հայ զորքերն անսպասելի հարձակման են ենթարկվել անձրային գիշերվա ժամանակ, սակայն հաղթանակ են տարել: Նիկիտան նշել է, որ հայ զինվորներն առավել փորձառու ու խիզախ էին: Կողմերի կորուստների մասին տեղեկություն չկա: Հայտնի է միայն, որ հայերը շատ քիչ կորուստ են տվել, իսկ բյուզանդացիներն անքան շատ, որ ստիպված էին գնել իրենց կողմից գերի ընկած գեներալներին:
🔸 Վանի հերոսամարտի կողմերը, որն ընթացել է 1915 թ. ապրիլի 19-ից մայիսի 16-ը, Վանում բնակվող հայերն էին ու Օսմանյան կայսրությունը: Հայերը կազմում էին 1300, իսկ թուրքերը՝ 12.000 մարդ, սակայն արդյունքում հայերը հաղթանակ տարան: Վանի ինքնապաշտպանւթյունը հայկական ազգային-ազատագրական շարժման պատմության հերոսական էջերից մեկն է: Մեկ ամիս ընթացքող մարտերի ժամանակ թուրքական զորքերը կրեցին լուրջ կորուստներ՝ մոտ 1000 մարդ, իսկ հայերը՝ 350 մարդ, որի մեծ մասը կազմում էին Վանի խաղաղ բնակիչները:
🔸 1915 թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ն ընթացած Մուսա լեռան հերոսամարտում Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի 1500-6000 բնակչները 53 օր շարունակ ինքնապաշտպանություն են մղել Օսմանյան կայսրության 7000-18.000-անոց զորքի դեմ: Արդյունքում ինքնապաշտպանությունը հաջողությամբ պսակվեց: Հայկական բնակչության մեծ մասը ֆրանսիական և անգլիական ռազմական նավերով տեղահանվեց:
🔸 Սարդարապատի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-28-ը, հայերը կազմում էին 9000, իսկ Օսմանյան զորքերը՝ 13.000 հոգի: Հաղթանակը կրկին հայերինն էր, և արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես, մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։
🔸 1918 թ. մայիսի 23-29-ը տեղի ունեցած Բաշ-Ապարանի ճակատամարտում հայերի թիվը 6000 էր, իսկ օսմաններինը՝ 18.000: Հայերը լիակատար հաղթանակ տարան՝ տալով 1500 զոհ, իսկ թուրքերը՝ 6000-9000: Այս հերոսամարտերը մեր ժողովրդի գոյատևման նոր Ավարայրն էին, մեկը՝ Արաքս գետի, մյուսը՝ Քասաղ գետի ափին։
🔸 1992-1994 թ. մայիսի 12-ի Արցախյան ազատամարտի կողմերը Արցախի Հանարպետությունն ու Ադրբեջանն էին, համապատասխանաբար՝ 20.000 և 80.000 հոգանոց զորքերով: Արդյունքում հայերը լիակատար հաղթանակ տարան՝ ունենալով 6000, իսկ ադրբեջանական կողմը՝ 30.000 զոհ: Արցախյան ազատամարտ ասելիս չի կարելի չհիշել «Հարսանիք լեռներում»-ի մասին:
🔸 Շուշիի ազատագրման օպերացիայում ադրբեջանական ուժերը բաղկացած էին 2500, իսկ հայկականը՝ 1800 հոգուց, սակայն հայերն ունեցան 50, իսկ ադրբեջանցիները՝ 200 զոհ: 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելով քաղաքը՝ հայկական բանակը սկսեց իր հաղթական քայլարշավը: