fbpx

Ինտուիցիայի 10 հուշում, որոնք երբեք չպետք է անտեսել

«Ինտուիցիան մտածող մարդուն հուշում է, թե հետագայում որ ուղղությամբ պետք է շարժվել», - Ջոնաս Սոլկ:

Ինտուիցիան, կամ ինչպես ժողովուրդն է անվանում՝ երրորդ աչքն իսկապես գոյություն ունի։ Եվ այն միշտ մեզ հուշում է։ Եվ պետք է ուշադրություն դարձնել նրա հուշումներին։ Ահա ներկայացնում ենք ինտուիցիայի տասը հուշում, որոնք պետք չէ անտեսել…

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Երբ քեզ թվում է, թե ինչ-որ բան այն չէ, նույնիսկ եթե արտաքինից ամեն ինչ պարզապես կատարյալ է թվում: Եվ նույնիսկ եթե դուք չեք կարող տրամաբանական բացատրություն գտնել ձեր «վատ» զգացողության համար, քանի որ տրամաբանությունը դրա հետ կապ չունի:

2. Հակառակը, երբ ինչ-որ բան ձեզ անհասկանալիորեն ճիշտ է թվում, նույնիսկ եթե ձեր միտքը ստիպում է ձեզ վախ կամ ամոթ զգալ:

3. Երբ այդ տհաճ, հազիվ լսելի ձայնը ամենասովորական պահին հանկարծ սկսում է ասել, որ դուք իսկապես չեք սիրում ձեր զուգընկերոջը:

4. Եթե զգում եք, որ ձեզ վտանգ է սպառնում։ Մի անհանգստացեք, որ դա ընդունելով «խելագար» կթվաք այլ մարդկանց համար, քանի որ միայն դուք եք պատասխանատու ձեր սեփական անվտանգության համար։

5. Եթե ձեզ թվում է, որ ձեր օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, ձեր ներսում ինչ-որ հիվանդություն է նստել՝ վտանգավոր կամ ոչ այդքան։ Եթե ​​դուք ունեք որևէ հիվանդության նույնիսկ ամենաչնչին կասկածը, ստուգվեք բժշկի մոտ: Ի վերջո, դա միշտ պետք է անել:

6. Այն պահին, երբ ինչ-որ բան եք անում, հասկանում եք, որ այն չի ստացվելու։ Հավանաբար, դուք վանում եք այդ զգացողությունը ձեզանից, բայց վաղ թե ուշ բացահայտում եք, որ այն ճիշտ էր:

Կարդացեք նաև՝ 7 իրավիճակ, որոնցում հատկապես կարևոր է լսել ձեր ինտուիցիային՝ ճիշտ որոշում կայացնելու համար

7. Եթե ինչ-որ մեկը ձեզ վատ մարդ է թվում։ Անկախ նրանից, թե որքան հմայիչ տեսք ունի նա, և որքան էլ դուք փորձեք ինքներդ ձեզ համոզել հակառակը։

8. Որ պետք է ինչ-որ բան թողնել՝ հարաբերություններ, ապրելու տեղ, աշխատանք… Ինչ էլ որ լինի:

9. Որ ապագայում շատ կզղջաք այն բանի համար, ինչ հիմա պատրաստվում եք անել։ Թույլ մի տվեք որևէ մեկին ստիպել ձեզ որևէ բան անել առանց ձեր կամքի, անկախ նրանից, թե որքան գեղեցիկ խոսքերով են նրանք ձեզ համոզում:

10. Որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ, նույնիսկ եթե նա պնդում է, որ չի կարող ապրել առանց քեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Ինտուիցիայի 10 հուշում, որոնք երբեք չպետք է անտեսել
ԹԵՍՏ-կանխագուշակություն. Ընտրեք համաստեղությունը և իմացեք ինչ է Ձեզ պատրաստել վաղվա օրը